14.02.25
Բարի գալուստ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
|
Բարի գալուստ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք։ Մեզ կարող եք հետևել նաև սոցիալական ցանցերում հետևյալ հղումներով՝ ✅ Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջ, ✅ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջ, ✅ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական ինստագրամյան էջ
|
|
03.05.24
Մշակվում ու սրսկվում են կենտրոնական փողոցների /նախորդ և այս տարի տեղադրված/ ծառերն ու քաղաքային զբոսայգին։
|
կարգի է բերվում քաղաքային զբոսայգու տարածքը մշակվում են կենտրոնական փողոցների /նախորդ տարի տեղադրված/ ծառերը ծառատունկ /տեղադրվում են նոր ծառեր/ հաջորդիվ՝ ծաղկապատում․․․ սրսկվում են կենտրոնական փողոցների /նախորդ և այս տարի տեղադրված/ ծառերն ու քաղաքային զբոսայգին։
|
|
23.04.24
Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը ընդունել է բրիտանական ԶԼՄ-ների /The Guardian, the Independent, UnHerd, the Telegraph, Adam Smith Institute/ ներկայացուցիչներին
|
#Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը ընդունել է բրիտանական ԶԼՄ-ների /The Guardian, the Independent, UnHerd, the Telegraph, Adam Smith Institute/ ներկայացուցիչներին։ Ջերմուկի համայնքապետարանում կայացած հանդիպմանը մասնակցել են նաև ԵՄ դիտորդները։
|
|
23.04.24
Համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի` ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը նշվում է ՀՀ քաղաքացու օր տոնը
|
Համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի` ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը նշվում է ՀՀ քաղաքացու օր տոնը:Այս տարի այն նշվելու է ապրիլի 27-ին։ Այդ կապակցությամբ կազմակերպվող բազմաբնույթ միջոցառումների շրջանակում ՀՀ բոլոր մարզերի քաղաքային ու գյուղական 73 բնակավայրերում (ցանկը կցվում է) նախատեսվում է կազմակերպել «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով հայրենաճանաչության, երիտասարդությանը հուզող թեմաներով բանախոսությունների շարք երիտասարդների մասնակցությամբ, որին կհաջորդի մինչև 30 րոպե տևողությամբ մշակութային կարճ միջոցառում։Հանրային քննարկումները, որոնք կտևեն առավելագույնը 2 ժամ, տեղի են ունենալու համայնքներում ...
Մանրամասն |
|
22.04.24
Հայտարարություն!
|
ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 12-ի թիվ 488-Ն որոշման (հղումը` http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191727) հավելված 2-ով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Բուժական գործ» մասնագիտությամբ (դասիչը, ուսուցման ձևը` 091201.01.7) սահմանված է 37 նպատակային ուսուցման տեղեր: Մասնավորապես Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերին կտրամադրվել է չորսական, իսկ Կոտայքի մարզին՝ մեկ տեղ: Վերոգրյալ մասնագիտությամբ 2024-2025թթ. ուսումնական տարվա առկա ուսուցմամբ անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով ընդունելության քննությունների նպատակային ուսուցման տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները սահմանված ...
Մանրամասն |
|
18.04.24
Զբոսաշրջիկներն ու հյուրերը հնարավորություն կունենան միջնադարյան եկեղեցական համալիր հասնել բարեկարգված ու հարմարավետ եղանակով
|
#Գնդեվանքի քայլարշավային արահետի բարեկարգման աշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են։ Ծրագրի ավարտից հետո զբոսաշրջիկներն ու հյուրերը հնարավորություն կունենան միջնադարյան եկեղեցական համալիր (կառուցված 931-938թթ.) հասնել բարեկարգված ու հարմարավետ եղանակով, ինչը կմեծացնի նաև մարդկանց հոսքը նշված վայր։ #Գնդեվազ վարչական շրջանի հետ կապված առաջիկայում ունենք ևս երկու ծրագիր (խմելու ջրի ջրագծերի հիմնանորոգում և ոռոգման ցանցի ընդլայնում)։
|
|
17.04.24
Ջերմուկը կունենա նոր` ավելի գեղեցիկ ու ժամանակակից "Եղնիկ"։
|
#Ջերմուկը կունենա նոր` ավելի գեղեցիկ ու ժամանակակից "Եղնիկ"։ Դեպի քաղաքի խորհրդանիշ տանող ճանապարհը ամբողջովին վերանորոգվել և լուսավորվել է, իսկ հաջորդիվ կկառուցվի նաև դիտահրապարակ և կտեղադրվի "Եղնիկ"-ի նոր տարբերակը։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |