Այսօր: Կիրակի, 8 Դեկտեմբերի 2019թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 478
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
06.12.19 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ջերմուկ համայնքի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ, ավտոմեքենաների հնամաշ թափքերը (կմախքները) որպես մետաղի ջարդոն հանձնելու հարցերով կարող եք դիմել հետեւյալ հասցեներով.1. Երևան- Այվազովսկու 4/2- Արտաշատյան խճուղի 5/1Հեռախոս՝ 091-41-59-362. Գյումրի- Գյումրու կայարանամերձ տարածք, հեռ. 077-41-99-51- Շարա Տալյան 7/2, հեռախոս 093-85-89-993. ՎանաձորՀյուսիսային փ. 14, հեռախոս 093-41-81-164. ՄասիսՍայաթ Նովա 15, հեռախոս 093-24-03-325.ՉարենցավանԵրևանյան 2, հեռախոս 098-89-92-73Բոլոր նշված հասցեներում մեքենաների չկտրտված կմախքները գնվում են 1 տոննան 10-12 հազար դրամով: Գնումը կատարում է «Մետեքսիմ» ՍՊԸ-ն:Ուշադրություն - Բոլոր այն դեպքերում, երբ մի տեղում կուտակված կլինեն ոչ պակաս ... Մանրամասն
02.12.19 Ջերմուկի առողջարանային տուրիզմի հնարավորությունները կներկայացվեն «Российская неделя здравоохранения» ֆորումում:
Ջերմուկի առողջարանային տուրիզմի հնարավորությունները կներկայացվեն «Российская неделя здравоохранения» ֆորումում:Ֆորումը կազմակերպվում է Ռուսաստանի Դաշնության Պետական ​​Դումայի, ՌԴ Առողջապահության նախարարության, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության, ՌԴ առևտրաարդյունաբերական պալատի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ:2018-ին ֆորումին մասնակցում էին ավելի քան 1000 ընկերություններ աշխարհի 37 երկրներից:2019 թվականին ֆորումին Ջերմուկը ներկայանալու է միասնական խմբով, որի մեջ ներառված են համայնքապետարանն ու հինգ խոշոր առողջարաններ: Նշված բոլոր կազմակերպությունները կներկայացնեն մեր քաղաքի առոջարանային հանարավորությունները ոչ միայն պրեզենտացիաների, տեսանյութերի ... Մանրամասն
27.11.19 Քննարկվեց համայնքում հայտնաբերված երկու խոցելի ընտանիքների անհատական սեցիալական ծրագրերը.

Ջերմուկի համայնքապետարանում տեղի ունեցավ ԽՀՀ նիստ Ջերմուկ համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության մարմնի անդամների, ոստիկանության ,համակարգող խորհրդի և Ջերմուկի կրթահամալիրի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկվեց համայնքում հայտնաբերված երկու խոցելի ընտանիքների անհատական սեցիալական ծրագրերը, ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու և մշտական ուշադրության կենտրոնում պահելու հետագա քայլերը։

27.11.19 Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվեցին կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներ:

Համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աշխատողը սոցիալական աջակցության տարածքային բաժնի պետի և բաժնի՝ տվյալ տարածքը սպասարկող աշխատակցի հետ միասին կատարեցին տնային այցելություններ Ջերմուկ խոշորացված համայնքի Հերհեր և Կարմրաշեն բնակավայրերում: Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվեցին կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներ: Կատարվեց կարիքների գնահատում, որի հիման վրա տեղում տրամադրվեց խորհրդատվություն և ուղղորդում: Համայնքապետարանի աշխատակիցների կողմից տարվում են աշխատանքներ նշված ընտանիքներին համապատասխան աջակցություն տրամադրելու համար:

21.11.19 Ջերմուկի հին՝ բոլորի կողմից այդքան սիրված ճանապարհը բացելու ուղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը վերահսկվում է Ջերմուկի համայնքապետարանի /և անձամբ համայնքի ղեկավարի/ կողմից.
Այս պահին, ամբողջովին քարերով ծածկված ճանապարհը վերականգնելու նպատակով  նշված տարածքում գործում է հատուկ տեխնիկա:  Ջերմուկի հին ճանապարհը, որը միշտ արժանացել է զբոսաշրջիկների հետաքրքրությանը, և հայտնի է իր ունիկալությամբ, չի գործում ավելի քան 20-30 տարի: Վերևից թափվող քարերն ամբողջությամբ հատել են ճանապարհը և արգելափակել մեքենաների անց ու դարձը:Այս ճանապարհին է գտնվում Վարդան Մամիկոնյանի երկրաբանական բնության հուշարձանը: Այն գրանցված է ՀՀ Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում (2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «ՀՀ բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» Կառավարության որոշման համաձայն).Ճանապարհի վերանորոգման աշխատանքները իրականացվում ... Մանրամասն
21.11.19 Ջերմուկում կատարվել են ծառատնկման աշխատանքներ.

  2019 թվականի  հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին <<Ջինջ-Արփա>> ՍՊԸ -ի կողմից /իրենց միջոցներով/ Ջերմուկ համայնքում իրականացվել են ծառատնկման աշխատանքներ՝ 6,5 հա. մակերեսով: Տնկվել է շուրջ 20 000 տնկի՝ սոճի, հացենի, թխկի, կաղնի, նաև վայրի պտղատու ծառեր. Կազմակերպության հավաստմամբ աշխատանքները պետք է լինեն շարունակական.  

Անվտանգության նկատառումներից ելնելով՝  վայրը չի նշվում.  

11.11.19 Համայնքապետարանի աշխատակիցները պարբերաբար այցելում են շինհրապարակներ՝ աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով:
 ՀՀ Կառավարության կողմից Ջերմուկ համայնքում իրականացվող ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով համայնքի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են Ջերմուկի "Զատիկ" մանկապարտեզ, նաև Կեչուտում գտնվող մանկապարտեզի մասնաշենք, մարզադպրոց և Գնդևազի մանկապարտեզ /որտեղ ընթանում են տանիքի վերանորոգման աշխատանքները/: Համայնքապետարանի աշխատակիցները պարբերաբար այցելում են շինհրապարակներ՝ աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Ջերմուկում անցկացվող բոլոր միջոցառումների և իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար տեղադրվում, և ամեն օր թարմացվում է համայնքապետարանի ֆեյսբուքյան  էջում:Իսկ լավագույն լուսանկարները տեղադրվում են  ինստագրամի էջում:Նաև գործում ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստի առցանց հեռարձակում
Համայնքների զարգացման ծրագիր
համայնքի ավագանու 17.04.2019 թ. նիստի տեսահոլովակ
Քաղաքացիների Սպասարկման Գրասենյակ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (23.05.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (02.03.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (16.01.2017)
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8

(0287) 2-12-17, 060-74-70-77

jermuk.vayotsdzor@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner