«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետին և 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համաձայն, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներին համապատասխան 1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի 2019 թվականի ծրագրային բյուջեի նախագիծը` համաձայն հավելվածի:
1.1. ՎԱՐՉԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ `
եկամուտներ - 497794.0 հազար ՀՀ դրամ
ծախսեր - 497794.0 հազար ՀՀ դրամ
Ընդամենը` վարչական բյուջե -497794.0 հազար ՀՀ դրամ
1.2. ՖՈՆԴԱՅԻՆ ԲՅՈՒՋԵ
եկամուտներ - 223962.4 հազար ՀՀ դրամ
ծախսեր - 223962.4 հազար ՀՀ դրամ
Ընդամենը` ֆոնդային բյուջե- 223962.4 հազար ՀՀ դրամ
ԸՆԴԱՄԵՆԸ՝ Ջերմուկ համայնքի 2019 թվականի բյուջեն ` 721756.4 հազար ՀՀ դրամ:
2. Ջերմուկ համայնքի 2019 թվականի ծրագրային բյուջեի նախագիծը ներկայացնել հանրային քննարկման. առցանց քննարկման նպատակով այն տեղադրել համայնքի համացանցային jermuk.am կայքում, իսկ բնակչության լայն զանգվածների և շահագրգիռ մարմինների հետ հանրային քննարկման օր նշանակել 2018 թ. դեկտեմբերի 10-ը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |