Երեխային երաժշտական դպրոց ընդունելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` 1.Դիմում ծնողի կամ խնամակալի կողմից, ուղղված Երաժշտական դպրոցի տնօրենին; 2.Երեխայի ծննդյան վկայականի պատճեն; 3.Տեղեկանք համապատասխան համատիրությունից, բնակության վայրի մասին: Ընդունելության համար կարելի է դիմել սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը: Ջերմուկ համայնքի երաժշտական դպրոցի ծնողական վարձավճար սահմանված է մեկ երեխայի հաշվով ամսեկան 3000 դրամ: Ընտանեկան նպաստ ստացող ընտանիքից արվեստի դպրոց հաճախող երկրորդ և հաջորդ երեխաների, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ երեխաների ծնողական վճարի չափը զեղչվում է 50 տոկոսով: Վարձավճարը հավաքվում է յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչև 30-ը:Ջերմուկ համայնքում գործում է երկու երաժշտական դպրոց՝ թիվ 1 արվեստի դպրոց ( հասցե՝ ք. Ջերմուկ, Մյասնիկյան 6, տնօրեն՝ Ա. Խուրշուդյան, հեռ. 093.43.99.80), և թիվ 2 արվեստի դպրոց(հասցե՝ ք. Ջերմուկ, Ձախափնյակ 3, տնօրեն՝ Խ.Ենոքյան, հեռ. 098.99.44.52):