Այսօր: Ուրբաթ, 3 Փետրվարի 2023թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
03.02.23 Միջազգային 7-րդ փառատոն։
2023 թ. մայիսի 25-26-ը Մոսկվայում կկայանա «Հայրենիքի երիտասարդ տաղանդներ» մանկական և երիտասարդական ստեղծագործության հայրենասիրական երգի և երաժշտական ստեղծագործության միջազգային 7-րդ փառատոնը։
 
Մասնակցության և մանրամասների համար այցելել հղումով՝ https://www.rusol.ru/?fbclid=IwAR0jsE0p42FIgzP3Gq4bafq7mYX3zEMh_SMcfZux23RcIbviV4844fkeOzU
03.02.23 Աշխատանքները իրականացնում է "Ջերմուկ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում" ՀՈԱԿ-ը։

Ջերմուկում ձյան տեղումների հետևանքով ստեղծված անհարմարությունները վերացնելու նպատակով արդեն երկորդ օրն է շարունակվում են փողոցների և մայթերի, ինչպես նաև բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները:

Աշխատանքները իրականացնում է "Ջերմուկ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում" ՀՈԱԿ-ը։

 

Լուսանկարները՝ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։

30.01.23 Շնորհավոր Հայոց Բանակի տարեդարձը!!
Բանակի օրվա առթիվ Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյան/Vahagn Arsenyanը՝ Սբ․ Գայանե եկեղեցու հեգևոր հովիվ Տեր Գալուստ Սահակյանի, ոստիկանապետի և զինվորականների /նաև բարձրաստիճան/ ուղեկցությամբ, Սբ․ Գայանե եկեղեցում մասնակցել է զինվորների օրհնության արարողությանը, որից հետո բոլոր ներկաները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել՝ Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանի առջև։Հայոց Բանակի 31-րդ տարեդարձի առթիվ Ջերմուկի Երիտասարդական Կենտրոն / Jermuk Youth Center-ի կողմից կազմակերպվել է քայլերթ, որին հաջորդել է` Ջերմուկ համայնքի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց-ի և Ջերմուկ համայնքի քաղաքային գրադարան ի հետ համատեղ կազմակերպված միջոցառումը։ Լուսանկարները՝ ... Մանրամասն
28.01.23 Շնորհակալագրեր ԵՆ հանձնՎել առողջության կենտրոնի անձնակազմին։

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյան / Ararat Grigoryan- ը Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյան/Vahagn Arsenyan -ի ուղեկցությամբ այցելել է "Ջերմուկի առողջության կենտրոն", որտեղ շնորհակալագրեր է հանձնել առողջության կենտրոնի անձնակազմին` Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության, մասնագիտական բարեխիղճ աշխատանքի և գործին անմնացորդ նվիրումի համար:

27.01.23 Խաղաղ ծառայություն և բարի վերադարձ՝ բոլոր զինվորներին:

Մեր նորակոչիկներին բարի ծառայություն են մաղթել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյան / Ararat Grigoryan -ը, Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյան/Vahagn Arsenyan-ը, նաև բարձրաստիճան զինվորականներն ու բնակիչները։

Ջերմուկի Սբ․ Գայանե եկեղեցում՝ Աստծո օրհնությունն ու բոլորի բարեմաղթանքները ստանալուց հետո, մեր նորակոչիկները մեկնեցին համալրելու Հայոց բանակի շարքերը։
Խաղաղ ծառայություն և բարի վերադարձ՝ բոլոր զինվորներին:
26.01.23 022 թ. դեկտեմբերի 20-ից 2023 թ. փետրվարի 17-ը անցկացվող «Ռուսական ափ. Ձմեռ» խորագրով Արվեստի 5-րդ բազմաժանր միջազգային առցանց փառատոնին մասնակցելու համար կարող են դիմել բոլորը։

2022 թ. դեկտեմբերի 20-ից 2023 թ. փետրվարի 17-ը անցկացվող «Ռուսական ափ. Ձմեռ» խորագրով Արվեստի 5-րդ բազմաժանր միջազգային առցանց փառատոնին մասնակցելու համար կարող են դիմել բոլորը։
Տեղեկացնում ենք, որ փառատոնի շրջանակներում մշակույթի տարբեր ոլորտներում գործող արհեստավարժ կոլեկտիվների կողմից ներկայացվելու են ստեղծագործական նախագծեր: Տարիքային սահմանափակում չկա:
Մասնակցության պայմաններն ու անհրաժեշտ ձևաթղթերը լրացնելու, նաև այլ մանրամասների համար դիմել՝ ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչություն, կամ զանգահարել՝ 093 840636 

11.01.23 Մեր նորակոչիկները մեկնեցին համալրելու Հայոց բանակի շարքերը։
Ջերմուկի Սբ․ Գայանե եկեղեցում՝ Աստծո օրհնությունն ու բոլորի բարեմաղթանքները ստանալուց հետո, մեր նորակոչիկները մեկնեցին համալրելու Հայոց բանակի շարքերը։
Խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ մաղթելով,  ավանդույթի համաձայն օրհնած խաչեր է նվիրել նաև Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանը։՝ 
 
 
Լուսանկարները՝ մեր պաշտոնական էջում։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
տեսահոլովակներ
Ինչպես առցանց դիմել համայնքապետարան
Համայնքի ավագանու 11․03․2022 թ․ նիստ
համայնքի ավագանու 26․05․2020 թ. նիստի տեսահոլովակ
համայնքի ավագանու 17.01.2020 թ. նիստի տեսահոլովակ
Քաղաքացիների Սպասարկման Գրասենյակ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (23.05.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (02.03.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (16.01.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 13.05.2022թ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner