Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



«ԶԱՏԻԿ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ–Ի ՄԵԹՈԴԻՍՏԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Գոհար Թադևոսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
16/12/2022
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
13/01/2023
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարվում  է մրցույթ՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի <<Զատիկ>> մանկապարտեզ ՀՈԱԿ

Հայտարարվում  է մեթոդիստ-մանկավարժի՝ 1 դրույք, թափուր տեղի համար։

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։ Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ  №-471-Ա/2, <<25>> մարտի  2022թ. հաստատած հարցաշարի։

Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացվում է առանձին։

Որակավորման պահանջներն են՝

Նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդիստի, տնօրենի ուսումնական գծով տեղակալի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա ՝ բարձրագույն /բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս/ կրթություն և վերջին յոթ տարվա ընթացքում  նախադպրոցական կրթության ոլորտի կամ մանկավարժական աշխատանքի առնվազն 5 տարվա մանկավարժական աշխատանքային ստաժ։

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝

-          դիմում.

-          կրթության մասին փաստաթուղթ /դիպլոմ/.

-          աշխատանքային ստաժի վերաբերյալ  տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ /առկայության  դեպքում/.

-          ինքնակենսագրություն  /Ձև 4/.

-          մեկ լուսանկար 3x4 չափի.

-          այլ պետությունների քաղաքացիները ՝ Հայաստանի Հանրապետությունում  աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.

-          Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.

-          Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր / դրանց առկայության դեպքում/.

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները՝ վերադարձնում։

Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը։

Փաստաթղթերն ընդունվում են դեկտեմբերի 16-ից մինչև հունվարի 13-ը ներառյալ ամեն օր՝ ժամը 9։00-ից մինչև 15։00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։ Մրցույթը կկայանա փաստաթղթերի ընդունումից հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Հասցե՝ Վայոց ձորի մարզ, ք. Ջերմուկ, Ձախափնյակ 2/3, <<Զատիկ>> մանկապարտեզ

Տեղեկությունների համար զանգահարել՝ 098175071, 077166511, 091555584 հեռախոսահամարներով։

Բոլորը
տեսահոլովակներ
Ինչպես առցանց դիմել համայնքապետարան
Համայնքի ավագանու 11․03․2022 թ․ նիստ
համայնքի ավագանու 26․05․2020 թ. նիստի տեսահոլովակ
համայնքի ավագանու 17.01.2020 թ. նիստի տեսահոլովակ
Քաղաքացիների Սպասարկման Գրասենյակ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (23.05.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (02.03.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (16.01.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 13.05.2022թ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner