Հայտարարությունների քանակը`
80
|
ՆՈՐ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ Ի ՇԱՀ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Գոհար Թադևոսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
10/05/2023
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
31/05/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ջերմուկ համայնքի հարգելի բնակիչներ
Ուրախ ենք տեղեկացնել, որ Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի միջոցով այսուհետ կարող եք օգտվել նաև Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների հետևյալ գործառույթներից՝
Թվարկված ծառայությունների նկարագրությանը, դրանց մատուցման ընթացակարգին և այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք ստանալ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայքէջից՝ jermuk.am:
Հարգանքով՝ Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ
|
| | |
|
|
|
Հայտարարություն դրամաշնորհային ծրագրի առաջարկների վերաբերյալ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ստեփանոս Վարդանյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
25/04/2023
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
02/05/2023
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ջերմուկ համայնքի հարգելի բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման հարավային կովկասում» ծրագրի շրջանակներում գործադրվող՝ ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամի միջոցով հայտարարվել է դրամաշնորհային մրցույթ, որն ուղղված է համայնքներում ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգի և կայուն զարգացման նպատակների տեղայնացմանը։ Դրամաշնորհի չափը կարող է լինել 4-ից 16 միլիոն ՀՀ դրամ, իսկ միջհամայնքային ծրագրերի դեպքում՝ հասնել մինչև 24 միլիոն ՀՀ դրամի։ Համայնքապետարանի կամ այլ դերակատարների (մասնավոր հատված, այլ դոնոր, քաղաքացիական հասարակության կազմակերպություն) համաֆինանսավորումը պետք է կազմի ծրագրի ընդհանուր արժեքի առնվազն 10%-ը։ Համայնքի զարգացմանը և համայնքային հիմնախնդիրների լուծմանն ուղղված Ձեր ծրագրային առաջարկ-գաղափարները կարող եք ներկայացնել Ջերմուկի համայնքապետարան, վարչական ղեկավարների նստավայրեր, info@jermukcity.am էլ․ փոստով կամ նյութի տակ գրառում կատարելով՝ մինչև ս/թ մայիսի 2-ը։ ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգի, կայուն զարգացման նպատակների և դրամաշնորհի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ ստորև կամ զանգահարելով Ջերմուկի համայնքապետարան՝ 077.577.560 հեռախոսահամարով։ Հարգանքով՝ Ջերմուկի համայնքապետարան
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
«ԶԱՏԻԿ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ–Ի ՀՈԳԵԲԱՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԼԻԼԻԹ ԶՈՀՐԱԲՅԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
06/04/2023
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
08/05/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայտարարվում է մրցույթ։
Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ««Զատիկ»մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը
Հայտարարում է մրցույթ հոգեբանի՝ 1 դրույք, թափուր տեղի համար։
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։ Թեստավորման փուլն անցկացվում է՝ ՀՀ ԿԳՄՍՆ №-471-Ա/2, «25» մարտի 2022թ. հաստատած հարցաշարի։ Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացվում է առանձին։
Որակավորման պահանջները`
1) Բարձրագույն /բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս/ մասնագիտական կրթություն։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
- դիմում.
- կրթության մասին փաստաթուղթ /դիպլոմ/.
- անձը հաստատող փաստաթուղթ.
- աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ /առկայության դեպքում/.
- ինքնակենսագրություն /Ձև 4/.
- մեկ լուսանկար 3x4 չափի.
- այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
- Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ /դրանց առկայության դեպքում/
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները՝ վերադարձնում։
Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, Մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը։
Փաստաթղթերն ընդունվում են ապրիլի 6-ից մինչև մայիսի 8-ը ներառյալ ամեն օր՝ ժամը 9։00-ից մինչև 15։00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։ Մրցույթը կկայանա փաստաթղթերի ընդունման ավարտից հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Հասցե՝ Վայոց ձորի մարզ, ք. Ջերմուկ, Ձախափնյակ 2/3, «Զատիկ» մանկապարտեզ
Տեղեկությունների համար զանգահարել՝ 098175071, 077166511, 091555584 հեռախոսահամարներով։
|
| | |
|
|
|
|
«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ»ՀՈԱԿ–Ի ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Գոհար Թադևոսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
03/02/2023
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
24/02/2023
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթ «Համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Ներկայացվող պահանջները
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն՝
1) բարձրագույն կրթություն.
2) համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
3) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):
Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Մրցույթը (թեստավորում և հարցազրույց) կկայանա 2023 թվականի մարտի 6-ին ժամը 11.00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի շենքում, հասցեն՝ ք. Ջերմուկ, Մյասնիկյան 8։
Մրցույթին մասնակցել ցանկացողները Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ (հասցեն՝ ք. Ջերմուկ, Մյասնիկյան 8) պետք է ներկայացնեն (անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով) հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում.
2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.
3)քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.
6) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
7)հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9.00-ից մինչև 18.00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2023 թվականի փետրվարի 24-ը ժամը 18.00-ը:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Ջերմուկի համայնքապետարանիաշխատակազմ
(հեռախոս`(060)74-70-77, (098) 17-03-71)
|
| | |
|
|
|
«ԶԱՏԻԿ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ–Ի ՄԵԹՈԴԻՍՏԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Գոհար Թադևոսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
16/12/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
13/01/2023
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայտարարվում է մրցույթ՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի <<Զատիկ>> մանկապարտեզ ՀՈԱԿ
Հայտարարվում է մեթոդիստ-մանկավարժի՝ 1 դրույք, թափուր տեղի համար։
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։ Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ №-471-Ա/2, <<25>> մարտի 2022թ. հաստատած հարցաշարի։
Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացվում է առանձին։
Որակավորման պահանջներն են՝
Նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդիստի, տնօրենի ուսումնական գծով տեղակալի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա ՝ բարձրագույն /բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս/ կրթություն և վերջին յոթ տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտի կամ մանկավարժական աշխատանքի առնվազն 5 տարվա մանկավարժական աշխատանքային ստաժ։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
- դիմում.
- կրթության մասին փաստաթուղթ /դիպլոմ/.
- աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ /առկայության դեպքում/.
- ինքնակենսագրություն /Ձև 4/.
- մեկ լուսանկար 3x4 չափի.
- այլ պետությունների քաղաքացիները ՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
- Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
- Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր / դրանց առկայության դեպքում/.
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները՝ վերադարձնում։
Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը։
Փաստաթղթերն ընդունվում են դեկտեմբերի 16-ից մինչև հունվարի 13-ը ներառյալ ամեն օր՝ ժամը 9։00-ից մինչև 15։00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։ Մրցույթը կկայանա փաստաթղթերի ընդունումից հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Հասցե՝ Վայոց ձորի մարզ, ք. Ջերմուկ, Ձախափնյակ 2/3, <<Զատիկ>> մանկապարտեզ
Տեղեկությունների համար զանգահարել՝ 098175071, 077166511, 091555584 հեռախոսահամարներով։
|
| | |
|
|
|
|
ՌԴ Ռոստովի մարզ այցի վերաբերյալ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ստեփանոս Վարդանյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
29/11/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
30/11/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ջերմուկ համայնքի հարգելի գործարարներ,
Տեղեկացնում ենք, որ ՌԴ Ռոստովի մարզն առաջարկում է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմամբ շահագրգիռ հայաստանյան գործարար շրջանակների խմբին այցելել Ռոստովի մարզ՝ տարբեր ոլորտներում բիզնես հնարավորություններին ծանոթանալու համար:
Խնդրում ենք ուսումնասիրել ներկայացված տեղեկատվությունը և մինչև ս/թ նոյեմբերի 30-ը ժամը 16.00-ն մասնակցել ցանկացողների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնել Ջերմուկի համայնքապետարան (էլ. փոստ. info@jermukcity.am, հեռ.՝ 0287.2.12.17):
Հարգանքով՝ Ջերմուկի համայնքապետարան
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆ ՍՊԱՍԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Գոհար Թադևոսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
29/11/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
06/12/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանը հայտարարում է ներհամայնքային երթուղին սպասարկելու իրավունքը ժամանակավոր հատկացնելու մասին՝
ԵՐԹՈՒՂի
|
Անվանումը և համարը
|
Սկզբնակետը (ավտոկայարան, ավտոկայան, ենթակարգ. կետ)
|
Վերջնակետը
(ավտոկայարան, ավտոկայան, ենթակարգ. կետ)
|
Տեսակը (ավտոբուսային/ միկրոավտոբուսային)
|
Սպասարկման համար պահանջվող ավտոբուսների քանակը (ներառյալ պահուստային և հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված ավտոբուսների քանակը)
|
Ներհամայնքային
|
ք․ Ջերմուկ, «Հայփոստի» բաժանմունքին կից կանգառ
|
Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղի մուտքի մոտակայքի կանգառ (նախկին հիվանդանոցի շենքի մոտ)
|
միկրոավտոբուսային
|
2
|
1.Երթուղին սպասարկելու իրավունքը ժամանակավոր ստանալու համար դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել երթուղին սպասարկելու իրավունքը ժամանակավոր հատկացնելու մասին հայտարարությունը հրապարակելուց հետո 7 օրվա ընթացքում:
2.Երթուղին սպասարկելու իրավունքը ժամանակավոր ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1)Հայտ` N 2 ձևի:
2)*Ավտոբուսների գրանցման վկայագրեր (ժամանակավոր կտրոն):
3)*Ավտոբուսի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի առկայությունը հավաստող փաստաթուղթ:
4)*Ավտոբուսն այլ տեսակի վառելիքով շահագործելու համար վերասարքավորելու (կահավորելու) դեպքում` շահագործման և վերասարքավորման օրինականությունը հաստատող փաստաթուղթ:
3.Հավաքակայանի սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթեր, գիշերակացով երթուղիների դեպքում վերջնակետում ավտոբուսների կայանումը, պահպանումը, նախաուղերթային տեխնիկական զննումը և վարորդների բուժզննումն ապահովելու նպատակով կնքված պայմանագրեր:
4.Ավտոկայարանային ծառայություն մատուցող կազմակերպության հետ կնքված սպասարկման նախնական, իսկ ներհամայնքային փոխադրումների դեպքում երթակարգավարական ծառայություններ մատուցող կազմակերպության հետ կնքված ծառայություններ մատուցելու նախնական պայմանագիր (գործող պայմանագրի առկայության դեպքում նախնական պայմանագիր չի պահանջվում):
5.Փակ ծրարով ներկայացնում է երթուղու սպասարկման համար առաջարկվող մեկ ուղևորի փոխադրավարձը։
Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են մեկ օրինակից, կազմակերպության կողմից սոսնձված և ստորագրված փաթեթով:
Հանձնաժողովը դիմումները կամփոփի դրանք ստանալու վերջնաժամկետից 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ Վայոց ձորի մարզ, Ջերմուկ համայնք, ք. Ջերմուկ, Մյասնիկյան փողոց 8, 2-րդ հարկ, երկուշաբթիից ուրբաթ օրերը, մինչև 18:00:
Հեռախոսահամար – (0287) 2-12-17, 060-74-70-77՝ լրացուցիչ տեղեկություն ստանալու համար:
*Չի ներկայացվում հայտ-պարտավորագիր ներկայացնելու դեպքում:
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
| | |
|
|
|
«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ»ՀՈԱԿ–Ի ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Գոհար Թադևոսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
11/11/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
06/12/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմը հայտարարում է մրցույթ «Համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Գործառույթներն են՝ կազմակերպում է Ջերմուկ համայնքում բազմաբնակարան շենքերի պահպանման, սպասարկման, բնակելի ֆոնդի կառավարման, փողոցային լուսավորվածության արտաքին ցանցի սպասարկման և ընթացիկ նորոգման, համայնքի կանաչ գոտիների, քաղաքային այգու սպասարկման և բարեկարգման, համայնքի գյուղական բնակավայրերի կոյուղագծերի, ջրագծերի, ոռոգման համակարգի սպասարկման և ընթացիկ նորոգման աշխատանքները: Իրականացնում է կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Ներկայացվող պահանջները
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն՝
1) բարձրագույն կրթություն.
2) համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
3) իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):
Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Մրցույթը (թեստավորում և հարցազրույց) կկայանա 2022 թվականի դեկտեմբերի 15-ին ժամը 11.00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի շենքում, հասցեն՝ ք. Ջերմուկ, Մյասնիկյան 8։
Մրցույթին մասնակցել ցանկացողները Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ (հասցեն՝ ք. Ջերմուկ, Մյասնիկյան 8) պետք է ներկայացնեն (անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով) հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում.
2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.
3)քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.
6) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
7)հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9.00-ից մինչև 18.00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2022 թվականի դեկտեմբերի 6-ը ժամը 18.00-ը:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Ջերմուկի համայնքապետարանիաշխատակազմ
(հեռախոս`(060)74-70-77, (098) 17-03-71)
|
| | |
|
|
|
««ԶԱՏԻԿ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ–Ի ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Գոհար Թադևոսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
11/11/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
05/12/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմը հայտարարում է մրցույթ ««Զատիկ» մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Ներկայացվող պահանջները
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն՝
1) բարձրագույն կրթություն.
2) կրթության բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
3) «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր)
5) Իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):
Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Մրցույթը (թեստավորում և հարցազրույց) կկայանա 2022 թվականի դեկտեմբերի 13-ին ժամը 11.00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի շենքում, հասցեն՝ ք. Ջերմուկ, Մյասնիկյան 8։
Մրցույթին մասնակցել ցանկացողները Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ (հասցեն՝ ք. Ջերմուկ, Մյասնիկյան 8) պետք է ներկայացնեն (անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով) հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում.
2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.
3)քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.
6) նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագիրը
7) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
8)հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9.00-ից մինչև 18.00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2022 թվականի դեկտեմբերի 5-ը ժամը 18.00-ը:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Ջերմուկի համայնքապետարանիաշխատակազմ (հեռախոս` (060)74-70-77, (098) 17-03-71)
|
| | |
|
|
|
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԱԹԵՆԻԿ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
09/11/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
18/11/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն) համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. թիվ 1325-Ն որոշման հավելվածի 5-րդ գլխի 39-րդ և 40-րդ մասերով սահմանված կարգով, 2022 թվականի նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանում (հասցե՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Ջերմուկ, Մյասնիկյան փ. 8, հեռ՝ 060-747-077, (0287)2-12-17, էլ. փոստ. info@jermukcity.am) տեղի կունենա «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերության կողմից «ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ IV–k հորատանցքից հանքային ջրի արդյունահանման ծավալի ավելացման աշխատանքների» հայտով նախատեսվող գործունեության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային չորրորդ քննարկումը։
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Գոհար Թադևոսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
10/10/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
18/11/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ջերմուկի համայնքապետարանը հայտարարում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ` 2022 թվականի նոյեմբերի 25-ին, ժամը 11։00-ին, Ջերմուկի համայնքապետարանում, Աջափնյակ–Ձախափնյակ–Կեչուտ միկրոավտոբուսային երթուղու համար։
Ժամանակացույցը, երթուղին, չվացուցակը ներկայացվում է կից։
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԱԹԵՆԻԿ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
07/10/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
24/10/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 22-րդ մասով սահմանված կարգի՝ 2022 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանում (հասցե՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Ջերմուկ, Մյասնիկյան փ. 8, հեռ՝ 060-747-077, (0287)2-12-17, էլ. փոստ. info@jermukcity.am) տեղի կունենա 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Մհեր Ստեփանյանի անվամբ ք․ Ջերմուկ, Ձախափնյակ 4-րդ փողոցը անվանակոչելու վերաբերյալ հանրային քննարկումը։
|
| | |
|
|
1 2 3 4 5 6 |
|