03.02.23
Միջազգային 7-րդ փառատոն։
|
2023 թ. մայիսի 25-26-ը Մոսկվայում կկայանա «Հայրենիքի երիտասարդ տաղանդներ» մանկական և երիտասարդական ստեղծագործության հայրենասիրական երգի և երաժշտական ստեղծագործության միջազգային 7-րդ փառատոնը։
|
|
03.02.23
Աշխատանքները իրականացնում է "Ջերմուկ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում" ՀՈԱԿ-ը։
|
Ջերմուկում ձյան տեղումների հետևանքով ստեղծված անհարմարությունները վերացնելու նպատակով արդեն երկորդ օրն է շարունակվում են փողոցների և մայթերի, ինչպես նաև բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները: Աշխատանքները իրականացնում է "Ջերմուկ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում" ՀՈԱԿ-ը։ Լուսանկարները՝ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։
|
|
30.01.23
Շնորհավոր Հայոց Բանակի տարեդարձը!!
|
Բանակի օրվա առթիվ Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյան/Vahagn Arsenyanը՝ Սբ․ Գայանե եկեղեցու հեգևոր հովիվ Տեր Գալուստ Սահակյանի, ոստիկանապետի և զինվորականների /նաև բարձրաստիճան/ ուղեկցությամբ, Սբ․ Գայանե եկեղեցում մասնակցել է զինվորների օրհնության արարողությանը, որից հետո բոլոր ներկաները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել՝ Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանի առջև։Հայոց Բանակի 31-րդ տարեդարձի առթիվ Ջերմուկի Երիտասարդական Կենտրոն / Jermuk Youth Center-ի կողմից կազմակերպվել է քայլերթ, որին հաջորդել է` Ջերմուկ համայնքի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց-ի և Ջերմուկ համայնքի քաղաքային գրադարան ի հետ համատեղ կազմակերպված միջոցառումը։ Լուսանկարները՝ ...
Մանրամասն |
|
28.01.23
Շնորհակալագրեր ԵՆ հանձնՎել առողջության կենտրոնի անձնակազմին։
|
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյան / Ararat Grigoryan- ը Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյան/Vahagn Arsenyan -ի ուղեկցությամբ այցելել է "Ջերմուկի առողջության կենտրոն", որտեղ շնորհակալագրեր է հանձնել առողջության կենտրոնի անձնակազմին` Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության, մասնագիտական բարեխիղճ աշխատանքի և գործին անմնացորդ նվիրումի համար:
|
|
27.01.23
Խաղաղ ծառայություն և բարի վերադարձ՝ բոլոր զինվորներին:
|
Մեր նորակոչիկներին բարի ծառայություն են մաղթել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյան / Ararat Grigoryan -ը, Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյան/Vahagn Arsenyan-ը, նաև բարձրաստիճան զինվորականներն ու բնակիչները։ Ջերմուկի Սբ․ Գայանե եկեղեցում՝ Աստծո օրհնությունն ու բոլորի բարեմաղթանքները ստանալուց հետո, մեր նորակոչիկները մեկնեցին համալրելու Հայոց բանակի շարքերը։ Խաղաղ ծառայություն և բարի վերադարձ՝ բոլոր զինվորներին:
|
|
26.01.23
022 թ. դեկտեմբերի 20-ից 2023 թ. փետրվարի 17-ը անցկացվող «Ռուսական ափ. Ձմեռ» խորագրով Արվեստի 5-րդ բազմաժանր միջազգային առցանց փառատոնին մասնակցելու համար կարող են դիմել բոլորը։
|
2022 թ. դեկտեմբերի 20-ից 2023 թ. փետրվարի 17-ը անցկացվող «Ռուսական ափ. Ձմեռ» խորագրով Արվեստի 5-րդ բազմաժանր միջազգային առցանց փառատոնին մասնակցելու համար կարող են դիմել բոլորը։ Տեղեկացնում ենք, որ փառատոնի շրջանակներում մշակույթի տարբեր ոլորտներում գործող արհեստավարժ կոլեկտիվների կողմից ներկայացվելու են ստեղծագործական նախագծեր: Տարիքային սահմանափակում չկա: Մասնակցության պայմաններն ու անհրաժեշտ ձևաթղթերը լրացնելու, նաև այլ մանրամասների համար դիմել՝ ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչություն, կամ զանգահարել՝ 093 840636
|
|
11.01.23
Մեր նորակոչիկները մեկնեցին համալրելու Հայոց բանակի շարքերը։
|
Ջերմուկի Սբ․ Գայանե եկեղեցում՝ Աստծո օրհնությունն ու բոլորի բարեմաղթանքները ստանալուց հետո, մեր նորակոչիկները մեկնեցին համալրելու Հայոց բանակի շարքերը։ Խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ մաղթելով, ավանդույթի համաձայն օրհնած խաչեր է նվիրել նաև Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանը։՝
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |