Այսօր: Ուրբաթ, 24 Մարտի 2023թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
15.03.23 Անդերս Ֆոգ Ռասմուսենն /ու նրա գլխավորած պատվիրակությունը/ Ջերմուկում են։
Երկօրյա այցով Հայաստան ժամանած «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն /ու նրա գլխավորած պատվիրակությունը/ այսօր Ջերմուկում՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյան / Ararat Grigoryanի, Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյան/Vahagn Arsenyanի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է սեպետեմբերյան ռազմական գործողությունների հետևանքով տուժած վայրեր և ծանոթացել ստեղծված իրավիճակին։
Առողջարանային զբոսաշրջության կենտրոն համարվող Ջերմուկում Ռասմուսենը նաև համտեսել է բուժիչ հատկություններով հայտնի հանքային ջուրը։
 
11.03.23 "Չորսի ցուցահանդես"-ը Ջերմուկում։
  Հայաստանի Ազգային պատկերասրահի Ջերմուկի պատկերասրահ մասնաճյուղը (որը հիմնադրվել է 1972 թ.) կրկին բացել է դռները արվեստասերների համար՝"Չորսի ցուցահանդես"-ի բացումով՝ նվիրված կանանց միամսյակին։Ջերմուկի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի սաների շնորհիվ, բացման արարողությունը առավել գեղեցիկ ու տպավորիչ դարձավ, իսկ հաջորդիվ>> Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանը շնորհակալագրեր հանձնեց չորս նկարիչներին՝ մատաղ սերնդի և արվեստասեր հասարակության գեղագիտական ճաշակի բարձրացմանը նպաստելու համար։Հիշեցնենք, որ սեպտեմբերյան ագրեսիայից հետո Ջերմուկի պատկերասրահը դադարեցրել էր գործունեությունը։Ջերմուկցի չորս նկարիչների աշխատանքները կներկայացվեն մեկ ամիս․Վարդան ԱվետյանՎանիկ Զոհրաբյան ... Մանրամասն
09.03.23 Հայտարարություն!!!
   Արդեն չորրորդ տարին է, ինչ Վաղարշապատ համայնքում կայանում է "Փոքրիկ քայլ" մանկապատանեկան երաժշտական մրցույթ-փառատոնը: Այս տարի մրցույթը հավակնում է դառնալ միջազգային՝ ներգրավելով Իրանի Իսլամական Հանրապետությունից, Վրաստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից մասնակիցներ: Մրցույթի նպատակն է բացահայտել տաղանդավոր երեխաներին և օգնել ճանապարհ հարթել դեպի մեծ բեմեր:
Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև ս.թ. մայիսի 5-ը:
03.03.23 «Երկրի ժամը»
2008 թվականից ի վեր Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվում է աշխարհի ամենամեծբնապահպանական շարժումը՝ «Երկրի ժամը», որը ոգեշնչում և միավորում է միլիոնավոր մարդկանց Երկիր մոլորակի պահպանության համար լուծումներ գտնելու և միջոցներձեռնարկելու շուրջ։ Միջոցառմանը մասնակցում է ավելի քան 190 երկիր և 7000 քաղաք՝ մեկ ժամով անջատելով տվյալ երկրում խորհրդանիշ համարվող շենքերի, շինությունների,ինչպես նաև քաղաքների և բնակավայրերի հիմնական փողոցների լուսավորությունը։ Արդեն իսկ ակնհայտ կլիմայական ճգնաժամով պայմանավորված՝ 2023 թվականին մենք նոր շունչ ենք հաղորդելու շարժմանը՝ «Երկրի ժամը» դարձնելով երբևէ կազմակերպվածներից ... Մանրամասն
01.03.23 Ժողովրդական երաժշտության 33-րդ միջազգային փառատոն
2023թ. հունիսի 9-11-ը Բելառուսի Հանրապետության Վիտեբսկի մարզի Պոստավա քաղաքում նախատեսված է Ժողովրդական երաժշտության 33-րդ միջազգային փառատոնը՝ «Звiн цымбалы i гармонiк» խորագրով։
Փառատոնի կազմակերպիչներն են Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարությունը, Վիտեբսկի մարզային գործադիր կոմիտեն, Պոստավիի շրջանային գործադիր կոմիտեն:
Փառատոնի մասնակցության հետ կապված ծախսերը (օրը երեք անգամ սնունդ, կեցություն) հոգում են փառատոնի կազմակերպիչները:
Մանրամասների համար՝ 📞093 840636
22.02.23 Առատ ձյան տեղումների հետևանքով առաջացած անհարմարությունները անմիջապես վերացվում են։
Առատ ձյան տեղումների հետևանքով առաջացած անհարմարությունները անմիջապես վերացվում են՝ ամենօրյա աշխատանքի շնորհիվ։
Աշխատանքներն իրականացնում է "Ջերմուկ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում" ՀՈԱԿ-ը։
 
Լուսանկարները՝ հղումով։
22.02.23 Քննարկվել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքները․
 
Փետրվարի 21-ին, Ջերմուկ քաղաքում տեղի ունեցած աշխատանքային քննարկման ընթացքում, Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի ղեկավար
Կարոլին Գեգինատի գլխավորած թիմի հետ քննարկվել են Ջերմուկ քաղաքում Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ընթացիկ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել առկա խնդիրներին։
Մասնավորապես քննարկվել է 2022 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայի ազդեցությունը զբոսաշրջային քաղաքի վրա՝ դրա հետևանքները իրականացվող ծրագրերի ընթացքի և ընդանուր առմամբ քաղաքի բնականոն կյանքի վրա։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
տեսահոլովակներ
Ինչպես առցանց դիմել համայնքապետարան
Համայնքի ավագանու 11․03․2022 թ․ նիստ
համայնքի ավագանու 26․05․2020 թ. նիստի տեսահոլովակ
համայնքի ավագանու 17.01.2020 թ. նիստի տեսահոլովակ
Քաղաքացիների Սպասարկման Գրասենյակ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (23.05.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (02.03.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (16.01.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 13.05.2022թ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner