Եվս մեկ քայլ՝ դեպի էկոլոգիապես ավելի մաքուր ու գեղատեսիլ Ջերմուկ։
Հայտարարված ծառատունկի շնորհիվ Ջերմուկ քաղաքի Մաշտոցի փողոցն այսօր "զարդարվեց" նոր եղևնիներով, ինչի արդյունքում ոչ միայն կփոխվի քաղաքի այս հատվածի գեղագիտական տեսքը, այլև կբարելավվի օդի որակը՝ ստեղծելով ավելի հարմարավետ միջավայր զբոսանքի և հանգստի համար։

ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի՝ "Մաշտոցի փողոցի բարեկարգում" ծրագրի շրջանակներում կատարվել է նաև փողոցի ասֆալտապատում, կառուցվել են երկկողմանի մայթեր, տեղադրվել են նստարաններ ու աղբամաններ։