Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի» հիման վրա՝ որոշում եմ՝
1. Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող Գնդեվազ գյուղի 20-րդ փողոցի վրա գտնվող 0,0375 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասը, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, ճանաչել որպես առանձին գույքային միավոր և ներկայացնել իրավունքի պետական գրանցման. չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024HXUKSE:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին տրամադրել հետևյալ հասցեն՝
Ջերմուկ համայնք, գ․ Գնդեվազ, 20-րդ փողոց N 10։
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակմանը հաջորդող օրվանից: