Այսօր: Երկուշաբթի, 9 Դեկտեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 101-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ՈՐՈՇԵԼՈՒ, ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 15-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 28-րդ կետերի, ինչպես նաև 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝

1. ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարի  ամսական վարձատրության չափը սահմանել 553696 դրամ:

2․ Հաստատել Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի  կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակըհաստիքացուցակը և պաշտոնային  դրույքաչափերը՝ համաձայն N 1 և N 2  հավելվածների:

3․ Ուժը կորցրած ճանաչել Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 24-ի «Ջերմուկ համայնքի ղեկավարի վարձատրության չափը որոշելու, Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 11-ի N 2-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 15-Ա որոշումը։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ համայնքապետարանի աշխատակազմում ստեղծվելիք համայնքային ծառայության նոր պաշտոնների մասով, ինչն ուժի մեջ կմտնի  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում սույն որոշմամբ պայմանավորված լրացումները կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.03 Կբ)
(15.28 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner