Այսօր: Ուրբաթ, 6 Դեկտեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 65-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի  2023 թվականի  բյուջեն հաստատելու մասին» N 102-Ն որոշման 2-րդ կետի պահանջներով՝  

1.  Ջերմուկ համայնքի բյուջեի եկամտային մասի «38-04-00- միջազգային կազմակերպություններ» (հ/հ - 90036503170) և «37-09-00-այլ ընթացիկ դրամաշնորհներ» (հ/հ- 900365031120)  տնտեսագիտական հոդվածները ավելացնել  համապատասխանաբար 5,000,000.0  և 2,560,860 ՀՀ դրամներով (ընդամենը՝ 7,560,860 ՀՀ դրամ):

2. Ջերմուկ համայնքի 2023 թվականի բյուջեի վարչական մասի՝ բաժին 09, խումբ 01, դաս 01, ծրագիր 51, 210002-«Նախադպրոցական կրթություն» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4639- այլ ընթացիկ դրամաշնորհներ» տնտեսագիտական հոդվածը ավելացնել 2,560,860.0, բաժին 08, խումբ 02, դաս 06, ծրագիր 51, 210002- «Կինեմատոգրաֆիա» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «5511- համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրեր և /կամ/ կապիտալ ակտիվի ձեռք բերում» տնտեսագիտական հոդվածը՝  5,000,000.0 ՀՀ դրամ գումարներով:

3. Ի գիտություն ընդունել համայնքի բյուջեի գործառնական դասակարգման համապատասխան տնտեսագիտական հոդվածներում կատարված հետևյալ ներքին վերաբաշխումները՝

1) բաժին 06, խումբ 02, դաս 01 , ծրագիր 55, 210002 - «Համայնքների զարգացում » գործառնական նշանակության ծախսերի կատարման  «5511-համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրեր և /կամ/ կապիտալ ակտիվի ձեռք բերում» և  «4269-հատուկ նպատակային նյութեր» տնտեսագիտական հոդվածները համապատասխանաբար ավելացվում են 1,095,000.0 ՀՀ դրամ և 250,000.0 հազար ՀՀ դրամներով՝ նվազեցվելով նույն գործառնական դասակարգման  «4241-մասնագիտական ծառայություններ » տնտեսագիտական հոդվածը՝ 1,000,000.0 ՀՀ դրամով և բաժին 04, խումբ 07, դաս 03, ծրագիր 51,210002- «Զբոսաշրջության  զարգացում» գործառնական նշանակության ծախսերի կատարման «4234-տեղեկատվական ծառայություններ» տնտեսագիտական հոդվածը՝ 345,000.0 ՀՀ դրամով:

4․ Սույն որոշման 1-ից 3-րդ կետով կատարված փոփոխությունները հաշվի առնելով՝ ի գիտություն ընդունել Ջերմուկ համայնքի 2023 թվականի բյուջեն՝ ս/թ օգոստոս  31 -ի դրությամբ՝ համաձայն հավելվածի․

Ընդամենը ՝ Եկամուտների գծով- 909,243,847.0 ՀՀ դրամ

                  Ծախսերի գծով- 909,243,847.0 ՀՀ դրամ

 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(107.50 Կբ)
(87.00 Կբ)
(81.00 Կբ)
(18.50 Կբ)
(39.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner