Այսօր: Ուրբաթ, 6 Դեկտեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 79-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, հիմք ընդունելով Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի  2023 թվականի  բյուջեն հաստատելու մասին» N 102-Ն որոշման 2-րդ կետը՝ 

1. Ջերմուկ համայնքի բյուջեի եկամտային մասի «38-01-00-պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ» գործառնական նշանակության «0069-Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ստացվող սուբսիդիաներ» տնտեսագիտական հոդվածը ավելացնել 26,856,400  ՀՀ դրամ գումարով, «38-01-00- Ջերմուկ  սուբվենցիաներ» գործառնական նշանակության  «0069-Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ստացվող սուբսիդիաներ» տնտեսագիտական հոդվածից ներքին վերաբաշխումով 5,008,000 ՀՀ դրամ գումարն ուղղել «38-06-00 - այլ աղբյուրներից դրամաշնորհներ» գործառնական նշանակության «0026- կապիտալ արտաքին դրամաշնորհ՝ ստացված միջազգային կազմակերպություններից» տնտեսագիտական հոդվածին:

2. Ջերմուկ համայնքի բյուջեի ծախսային մասի  գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշիվներում կատարել հետևյալ փոփոխություններն ու ներքին վերաբաշխումները՝

2.1․ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և Ջերմուկի համայնքապետարանի միջև ս/թ սեպտեմբերի 22-ին կնքված  կապիտալ սուբվենցիայի հատկացման  N 09/23 պայմանագրին համապատասխան՝ Ջերմուկ քաղաքի ճոպանուղու  գլխավոր ճոպանի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար բաժին 04, խումբ 05, դաս 05, ծրագիր 53, 210002-«Ջերմուկի ճոպանուղի սուբվենցիա» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «5113- շենքերի և շինությունների կապիտալ հիմնանորոգում» տնտեսագիտական հոդվածը ավելացնել 26,856,400 ՀՀ դրամ:

2.2․   Բաժին 04, խումբ 05, դաս 05, ծրագիր 53,210002- «Ջերմուկի ճոպանուղի սուբվենցիա» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «5121- տրանսպորտային սարքավորումներ» տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 5,008,000 ՀՀ դրամ  գումարով՝  տեղափոխելով  բաժին 04,խումբ 02,դաս 01, ծրագիր 55, 210002 - «հակակարկտային կայաններ» գործառնական նշանակության ծախսերի կատարման  «5129-այլ մեքենաներ և սարքավորումներ» տնտեսագիտական հոդված:  

3․ Սույն որոշման 1-ին և 2-րդ կետով կատարված փոփոխությունները հաշվի առնելով՝ ի գիտություն ընդունել Ջերմուկ համայնքի 2023 թվականի բյուջեն՝ ս/թ  հոկտեմբերի 31-ի դրությամբ՝

Ընդամենը ՝ Եկամուտների գծով- 936,100,247.0 ՀՀ դրամ

                  Ծախսերի գծով- 936,100,247.0 ՀՀ դրամ

 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner