Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով ՀՀ Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի ՊՆ/510-ԳՔ/6837 գրությունը՝ 1․ Ջերմուկի համայնքապետարանի սեփականություն հանդիսացող Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի N 7/1 հասցեում գտնվող հասարակական նշանակության շենքի 66.9 քմ տարածքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ Վայքի ռազմական ոստիկանության բաժնի Ջերմուկի հենակետի գրասենյակի տարածքը ընդլայնելու նպատակով: Տարածքի օգտագործման իրավունքի ժամկետը սահմանել 20 (քսան) տարի՝ համայնքի ղեկավարին լիազորելով ըստ անհրաժեշտության համապատասխան որոշմամբ երկարաձգելու այն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |