«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան՝ 1․ Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 11-ի «Ջերմուկ համայնքի ղեկավարի վարձատրության չափը որոշելու, Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 2-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ որոշման հավելված 2-ի աղյուսակի`
1) 6-րդ տողում «264600» թիվը փոխարինել «302685» թվով, «529200» թիվը փոխարինել «605370» թվով
2) «Քաղաքական պաշտոններ», «Հայեցողական պաշտոններ» և «Համայնքային վարչական պաշտոններ» հատվածներն ամփոփող «Ընդամենը» տողի «2107362» թիվը փոխարինել «2183532» թվով
3) «ԸՆԴՀԱՆՈՒՐԸ» տողի «7143162» թիվը փոխարինել «7219332» թվով։
2․ Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 11-ի «Ջերմուկ համայնքի ենթակա բյուջետային հիմնարկների և ՀՈԱԿ-ների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 3-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ նոր խմբագրությամբ շարադրել «Ջերմուկ համայնքի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ–ի հաստիքացուցակը՝ համաձայն սույն որոշման հավելվածի։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մայիսի 1-ից: |