Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 98-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ.

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 25-րդ կետերի պահանջով և նկատի ունենալով, որ համայնքի կողմից ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2022 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին տրամադրվելու են նպատակային հատկացումներ՝ դրամաշնորհներ՝

1. Ջերմուկ համայնքի ««Զատիկ» մանկապարտեզ» ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի ընթացիկ ծախսերի  և սույն թվականի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական գործողությունների հետևանքով  Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի N 27 բնակելի շենքում բնակվող բնակիչներին և  «Ջերմուկ համայնքի ճոպանուղի» համայնքային հիմնարկին պատկանող գույքին պատճառված վնասների փոխհատուցման ծրագրերի ֆինանսավորման նպատակով հաստատել Ջերմուկ համայնքի 2022 թվականի բյուջեի` համայնքի ղեկավարի առաջարկած հետևյալ փոփոխությունները՝

1) եկամտային «37-03-00-պետական բյուջեից գույքին պատճառված վնասների փոխհատուցման  ֆինանսավորման նպատակով դրամաշնորհ » և «37-09-00- պետական բյուջեից տրամադրվող այլ ընթացիկ դրամաշնորհ» գործառնական դասակարգումներով  հոդվածները համապատասխանաբար  ավելացնել  14.0 մլն (տասնչորս միլիոն)  և  1376.43 հազար (մեկ միլիոն երեք հարյուր յոթանասունվեց հազար չորս հարյուր երեսուն) ՀՀ դրամներով:

2) ծախսային  «04-05-05-53-վերգետնյա էլեկտրոտրանսպորտային ուղևորափոխադրման ծառայություն» գործառնական դասակարգման «4252- մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում»   և «4861-այլ կապիտալ ծախսեր» տնտեսագիտական հոդվածներին համապատասխանաբար 4.0 մլն (չորս միլիոն) ՀՀ դրամով և 8.0 մլն (ութ միլիոն) ՀՀ դրամով և «06-01-01- բնակարանային շինարարություն» գործառնական դասակարգմամբ «4861- այլ կապիտալ ծախսեր» տնտեսագիտական հոդվածը  2.0 մլն  (երկու միլիոն ) ՀՀ դրամով: 

3) Ջերմուկ համայնքի ««ԶԱՏԻԿ» մանկապարտեզ» ՆՈՒՀ ՀՈԱԿԻ-ի 2022 թվականի բյուջեով նախատեսված  ծախսերի կատարման նախահաշվի  «09-01-01-51-նախադպրոցական կրթություն» գործառնական դասակարգմամբ «4637- ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» տնտեսագիտական հոդվածը ավելացնել 1376.43 հազար (մեկ  միլիոն  երեք  հարյուր յոթանասունվեց հազար չորս հարյուր երեսուն) ՀՀ դրամով, որից 1280.43 հազար (մեկ միլիոն երկու հարյուր ութսուն հազար չորս հարյուր երեսուն) ՀՀ դրամը ուղղել սոցիալական որոշ խմբերի՝ 1.5-5 տարեկան կրթության և զարգացման առանձնահատուկ կարիք ունեցող թվով 9 (ինը) երեխաների նախադպրոցական կրթության ապահովման համար, 96.0 հազար (իննսունվեց հազար) ՀՀ դրամը՝ նույն կազմակերպությունում թվով 4 (չորս) մանկավարժների «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստում» ծրագրի շրջանակներում  վերապատրաստում իրականացնելու նպատակով:

2․ Ի գիտություն ընդունել համայնքի 2022 թվականի բյուջեն հետևյալ  ցուցանիշներով՝

   եկամուտներ՝ 974,845,215,0 ՀՀ դրամ

   ծախսեր՝       974,845,215,0 ՀՀ դրամ

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: 


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner