Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 1․ Հաշվի առնելով Ջերմուկի քաղաքի «Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոց» պետական հանրակրթական ուսումնական հաստատութուն» ՊՈԱԿ-ի տնօրենի դիմում-խնդրանքը՝ Ջերմուկ համայնքի վարչական բյուջեից «9-2-2-51 -հիմնական ընդհանուր կրթություն» գործառնական դասակարգմամբ ,,4637-ընթացիկ դրամաշնորհներ պետական կամ համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին,, տնտեսագիտական հոդվածով 2022-2023 թթ. ուսումնական տարվա համար դպրոցին հատկացնել 2,800.000 /երկու միլիոն ութ հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ Ջերմուկ համայնքի տարբեր բնակավայրից աշակերտների տեղափոխումը կազմակերպելու նպատակով:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |