Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը․
«Շահումյան փողոցի բարեկարգում» (Շահումյանի, Բ. Վարդանյանի, Մյասնիկյանի, Մելիք Ադամյանի և Չարենցի փողոցների վերանորոգում և «Քարայծ» տանող ճեմուղու կառուցում)
«Մաշտոցի փողոցի բարեկարգում»
«Ըմպելասրահի ճեմուղիների և շուկայի բարեկարգում» (ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Շահումյան փողոցից դեպի ըմպելասրահ տանող ճեմուղու վերանորոգում բարեկարգում, տաղավարների և տեղեկատվական կենտրոնի կառուցում)
«Եղնիկի դիտահրապարակի կառուցում» (ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Եղնիկի արձանի մոտեցնող ճանապարհի և դիտահրապարակի կառուցում)
«Գնդեվանքի քայլարշավային արահետի բարեկարգում»։ |