Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 5
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

16 դեկտեմբերի 2021 թվականի N 5

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ

Հրավիրում ենք ձեզ մասնակցելու Ջերմուկ համայնքում 2022 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի սահմանման վերաբերյալ նորմատիվ որոշման նախագծի քննարկմանը:

Ջերմուկ համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու համար հիմք են ընդունվում «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույքաչափերը և Ջերմուկ վերակազմակերպված  համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման առանձնահատկությունները: Ելնելով այն հանգամանքից, որ համայնքը սոցիալ-տնտեսական առումով համաչափորեն զարգացած չի, ուստի սահմանվել է  «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով նախատեսված գոտիավորում: 2022 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը մնացել են անփոփոխ՝ միաժամանակ հաշվի են առնվել «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի՝ 2020 թվականի վերջին և 2021 թվականի փետրվար–մարտ ամիսներին կատարված փոփոխությունները:      
     Հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի և 12-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները, ինչպես նախորդ տարի, այնպես էլ 2022 թվականի համար, տեղական տուրքերի սահմանված դրույքաչափերը գյուղական բնակավայրերում հաշվարկվել են 0.5 գործակցով, քաղաքային բնակավայրում՝ 0.75 գործակցով, բացառությամբ «Տեղական տուրքերի և վճարների մասին օրենքի» 12-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի:  


Կարծիքներ և առաջարկություններ ստանալու ակնկալիքով ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ իրականացվում է սույն կայքով:

2021 թ. դեկտեմբերի 16-ից  դեկտեմբերի 30-ը ներառյալ խնդրում ենք ներկայացնել առաջարկություններ և կարծիքներ:

Գրավոր առաջարկությունները կարող եք ներկայացնել նաև համայնքի աշխատակազմին` հետևյալ հասցեով. ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8։

Ակնկալում ենք ակտիվ քննարկում

 



Կից փաստաթղթեր՝
(70.00 Կբ)
(16.19 Կբ)
(18.67 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner