Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՄԱՇՎԱԾ, ԱՆԸՆԹԵՌՆԵԼԻ ԴԱՐՁԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ՏԱՌԵՐԻ ՈՒ ԹՎԵՐԻ ՆՈՒՅՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՆՈՐ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԿԱՄ ԿՈՐԱԾ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ




Փակել բոլորը
Ծառայությունը տրամադրվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության կողմից, եթե անհրաժեշտ է տրամադրել տրանսպորտային միջոցի տառերի ու թվերի նույն հավաքածուն պարունակող նոր համարանիշեր՝ մաշված, անընթեռնելի դարձած հաշվառման համարանիշերի փոխարեն կամ մեկ կորցրած համարանիշի վերականգնում:

1. Դիմումի հիման վրա տրանսպորտային միջոցի նոր համարանիշի տրամադրում
կամ
2. Դիմումը մերժելու մասին պատասխան

Կախված դիմումի ներկայացման ձևից, դրանց ընթացքին և արդյունքներին կարելի է հետևել.

Կախված դիմումի ներկայացման ձևից, դրանց արդյունքները կարելի է ստանալ նաև.

  • փոստով՝ նամակով ուղարկելու միջոցով (դիմումի մերժման դեպքում),
  • էլեկտրոնային փոստի միջոցով (դիմումի մերժման դեպքում),
  • ստորագրությամբ՝ առձեռն հանձնելու միջոցով:
  • Համայնքապետարանը դիմումը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկում է ՀՀ ճանապարհային ոստիկանություն:
  • Դիմումի հետ կապված մնացած գործողությունները կատարվում են ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից:
  • ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից պատրաստված և համայնքապետարանին տրամադրված փաստաթղթերը, տրանսպորտային միջոցի համարանիշը 1 աշխատանքային օրվա ընթացքում հանձնվում են դիմումատուին:


Տրանսպորտի բնագավառ
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հասցե՝
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
Հեռախոս՝
(0287) 2-12-17, 060-74-70-77
Էլ. փոստ՝
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Աշխ. օրեր՝
Երկ., Երք., Չրք., Հնգ., Ուրբ.,
Աշխ. ժամեր՝
9:00-18:00
  • Դիմումի լրացված ձևաթուղթը (եթե համայնքապետարանի պաշտոնական կայքի միջոցով Էլեկտրոնային եղանակով չի ներկայացվել):
  • Դիմողի անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
  • Պետական տուրքի վճարման փաստը հավաստող անդորրագիրը:
  • Համայնքի ավագանու որոշմամբ սահմանված  միջնորդավճարի վճարման փաստը հավաստող անդորրագիրը:

Դիմումը կարող է ներկայացվել ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով (լիազորագիրի առկայության դելքում):

1. Դիմողին տրամադրում է խորհրդատվություն՝ փաստաթղթերի ամբողջական ընդունման, ՀՀ ոստիկանություն դրանք փոխանցման և պատասխանը դիմումատուին հանձնման ընթացակարգը պարզաբանելու նպատակով:

2. Դիմումի և կից փաստաթղթերի ընդունումը կատարվում է համայնքապետարանի աշխատակցի կողմից հետևյալ ընթացակարգով՝

  • Ապահովվում է դիմողի նույնականացումը:
  • Ստուգվում է դիմումի և կից փաստաթղթերի ամբողջականությունը և վավերությունը: Կից փաստաթղթերի պատճենների համապատասխանությունը դրանց իսկական օրինակներին հաստատվում են համայնքապետարանի համապատասխան աշխատողի ստորագրությամբ:
  • Ապահովում է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից մատուցվող ծառայությունների համար նախատեսված միջնորդավճարի վճարումը հավաստող փաստաթղթի առկայությունը:

3. Դիմումի և կից փաստաթղթերի գրանցումը, տրանսպորտային միջոցի մաշված, անընթեռնելի դարձած հաշվառման համարանիշների ՀՀ ոստիկանություն փոխանցումը կատարվում է հետևյալ եղանակներով.

  • ՀԿՏՀ փաստաթղթաշրջանառության համակարգում դիմումի գրանցում և փոխանցում ՀՀ որստիկանության էլ. փաստաթղթաշրջանառության համակարգին: Դիմումատուին տրամադրվում է ծածկագիր (հսկիչ համար)՝ դիմումի ընթացքին հետևելու համար:
  •  Տրանսպորտային միջոցի մաշված, անընթեռնելի դարձած հաշվառման համարանիշները հանձնվում են համայնքապետարանի աշխատակիցն, ապա առձեռն կամ փոստային առաքման եղանակով փոխանցվում ՀՀ որստիկանության:
  • Դիմումատուի կողմից փաստաթղթերի բնօրինակները ներկայացնելու դեպքում դիմումը և կից փաստաթղթերի բնօրինակները փոստային եղանակով ներկայացնում են ՀՀ ոստիկանություն:

4. Դիմումատուին պատասխանը հանձնվում է հետևյալ եղանակներով.

  • ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից պատրաստված փաստաթղթերը, տրանսպորտային միջոցի համարանիշը առձեռն կամ փոստային եղանակով հանձնվում են համայնքապետարան:
  • ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից պատրաստված փաստաթղթերը կարող են Մալբերի (Mulberry) էլեկտրոնային համակարգից առաքվել համայնքապետարանի ՀԿՏՀ:
  • ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից պատրաստված փաստաթղթերը, տրանսպորտային միջոցի համարանիշը 1 աշխատանքային օրվա ընթացքում հանձնվում են դիմումատուին: Էլեկտրոնային եղանակով ստացված փաստաթղթերը դիմումատուին տրամադրվում են  հաստատված համայնքապետարանի կնիքով:
Անուն՝
Հայկուհի Առաքելյան
Հասցե՝
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
Էլ. փոստ՝
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոն՝
Աշխատակազմի առաջատար մասնագետի պաշտոնակատար

1. Ծառայության տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի ոչ լիաժեք ներկայացում,
2. Ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանություն օրենսդրության պահանջներին,
3. Ներկայացված փաստաթղթերում կեղծ տեղեկությունների բացահայտում:

1. Վարչական կարգ
Բողոք կարող է ներկայացվել ակտն ընդունած վարչական մարմին.

ա) վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում,
բ) վարչական մարմնի կողմից գործողություն կատարելու օրվանից մեկ ամսվա ընթացքում,

գ) վարչական մարմնի կողմից անգործություն ցուցաբերելու օրվանից 2 ամսվա ընթացքում։

2. Դատական կարգ
Վարչական դատարան հայց ներկայացնելու միջոցով՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

(15.51 Կբ) Ձևաթուղթ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner