Այսօր: Ուրբաթ, 23 Մայիսի 2025թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2017-2021 ԹԹ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Ժամանակահատված` 16/01/2017 ից մինչև 13/01/2021
ԿարգավիՃակ` Հսկողությունից հանված է  Հսկողությունից հանված է
Ներկայացվել է` Համայնքի ղեկավար ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ կողմից
Հաստատվել է` Համայնքի ավագանու թիվ որոշմամբ

ՀԶՔԾ Հաստատման հիմք և փոփոխություններ

  • ՆԵՐԱԾ.
  • ԻՐԱՎԻՃԱԿ
  • ՏԵՍԼԱԿԱՆ
  • ՊԵՏ. ԾՐԱԳՐԵՐ
  • ՖԻՆԱՆՍՆԵՐ
  • ՈԼՈՐՏ. ԾՐԱԳՐԵՐ
  • ՕՏԱՐՄ. ԾՐԱԳՐԵՐ
  • ԵԶՐԱՓ.
  • ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ
  • ՀԱՇՎԵՏՎ-ՆՆԵՐ
  • ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

ՀԶՔԾ-ի մշակման մեթոդաբանական առանձնահատկությունները
 

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ  համայնքի 2017 - 2021 թթ. զարգացման հնգամյա ծրագիրը (ՀԶՀԾ) մշակվել է՝ հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ-ի) իրավասություններն ու լիազորությունները նրանց գործունեության բնագավառներում (ոլորտներում), ՀԶՔԾ-ի մշակման մեթոդաբանական առանձնահատկությունները և ծրագրային հիմքերը:

ՀԶՀԾ-ն մշակելիս առանձնացվել և հաշվի են առնվել մեթոդաբանական հետևյալ չափանիշները՝

  • համայնքի ֆինանսական կարողությունը.
  • համայնքի բնակչության թվաքանակը.
  • համայնքում առկա ենթակառույցները և մատուցվող ծառայությունները.
  • համայնքում առկա վտանգները (ռիսկերը):

 Սույն ՀԶՀԾ-ի բովանդակությունը պայմանավորված է համայնքի ռեսուրսային (մարդկային, գույքային, ֆինանսատնտեսական, տեխնիկական և այլ) հնարավորություններով,  համայնքային ծրագրերի իրականացման և ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների և ենթակառուցվածքների առկայությամբ: ՀԶՀԾ-ում հնարավորինս հաշվի են առնվել նաև համայնքում աղետի բազմաբնույթ վտանգները (ռիսկերը), որոնց կառավարման համար նախատեսվել են որոշ գործողություններ ու միջոցառումներ:


ՀԶՔԾ-ի մշակման ծրագրային հիմքերը
 

Համայնքի 2017 - 2021 թթ. ՀԶՀԾ-ն մշակվել է՝ հիմք ընդունելով համայնքի նորընտիր ղեկավարի և ավագանու անդամների նախընտրական ծրագրերի դրույթները և նպատակ ունենալով հետևողականորեն բարեփոխումներ անցկացնելու ճանապարհով աստիճանաբար բարելավել համայնքի բնակչության սոցիալ-տնտեսական պայմանները:

ՀԶՀԾ-ն դիտարկելով որպես համայնքի ռազմավարական պլանավորման և մասնակցային կառավարման կարևորագույն միջոց, համայնքի ղեկավարին կից գործող խորհրդակցական մարմինը՝ ՀԶՀԾ-ի կառավարման հանձնաժողովը, փաստաթուղթը մշակելիս, հատուկ ուշադրություն է դարձրել և ձգտել, որպեսզի այն հնարավորինս համահունչ լինի գործողության մեջ դրված Հայաստանի Հանրապետության ռազմավարական, մարզային և տարածաշրջանային զարգացման ծրագրերին՝ ակնկալելով Հայաստանի Հանրապետության  պետական կառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի կազմակերպությունների հետ լիակատար փոխըմբռնում ՀԶՀԾ-ում ներկայացված խնդիրների առնչությամբ և արդյունավետ համագործակցություն դրանց լուծման գործում:


ՀԶՔԾ-ի հակիրճ բովանդակությունն ըստ կառուցվածքային բաժինների
 

ՀԶՀԾ-ի 1-ին բաժնում ներկայացվում է համայնքի սոցիալ-տնտեսական ընդհանուր և ոլորտային փաստացի իրավիճակի և համայնքի կողմից մատուցվող ծառայությունների բնութագրումը և վերլուծությունը՝ հաշվի առնելով ՀԶՀԾ-ի մշակման չափանիշների ազդեցությունը համայնքի ՏԻՄ-ի գործունեության ոլորտների կազմի վրա, համայնքում առկա սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների ֆիզիկական վիճակի գնահատումը, դրանց շահագործման, պահպանման և նորոգման հետ կապված խնդիրները, ինչպես նաև դրանց զարգացման հնարավորությունների, կարողությունների ու ռեսուրսների վերլուծումը և գնահատումը: Համայնքի ընդհանուր և ոլորտային կարիքների գնահատման հիման վրա կազմվել է համայնքում առկա հիմնախնդիրների ցանկը՝ առանձնացնելով նրանք, որոնց լուծումը նպատակահարմար է ներառել սույն ՀԶՀԾ-ում՝ ելնելով համայնքի ռեսուրսային հնարավորություններից: Բաժնում ներառվել է նաև համայնքի ՈՒԹՀՎ-վերլուծությունը՝ հիմնվելով համայնքի իրավիճակի վերլուծության ու գնահատման արդյունքների վրա և ձևակերպելով համայնքի ուժեղ և թույլ կողմերը, զարգացման ներքին ու արտաքին հիմնական հնարավորությունները, համայնքին սպառնացող հիմնական վտանգները:
ՀԶՀԾ-ի 2-րդ բաժնում սահմանվում են համայնքի երկարաժամկետ տեսլականը, զարգացման ռազմավարությունը և սույն ՀԶՀԾ-ի հիմնական նպատակները:
ՀԶՀԾ-ի 3-րդ բաժնում ներկայացվում են պետության, միջազգային և տեղական դոնոր, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և այլ կազմակերպությունների կողմից համայնքում գալիք հինգ տարիների համար նախատեսվող (շարունակվող) հանրապետական, մարզային, տարածաշրջանային, միջհամայնքային համագործակցության և այլ ծրագրերը, գործողությունները և միջոցառումները:
ՀԶՀԾ-ի 4-րդ բաժնում ներկայացվում է համայնքի ֆինանսական վիճակի վերլուծությունը, գնահատումը և կանխատեսումը՝ ըստ համայնքի բյուջեի եկամտային ուղղությունների (սեփական եկամուտներ, պաշտոնական տրանսֆերտներ, փոխառու միջոցներ)՝ դիտարկելով նախորդ երկու և գալիք հինգ տարիների եկամտային ցուցանիշները:
ՀԶՀԾ-ի 5-րդ բաժնում ներկայացվում է համայնքի զարգացման ոլորտային ծրագրերի ընտրությունը, դրանց առաջնահերթությունների սահմանումը՝ ելնելով համայնքի իրավիճակի գնահատման արդյունքներից, բացահայտված կարիքներից ու հիմնախնդիրներից, ենթակառուցվածքների վիճակից և ՀԶՀԾ-ի հիմնական նպատակներից: Բաժնում ձևակերպվել և ամփոփվել են ՀԶՀԾ-ում ներառվող ոլորտային ծրագրերը՝ օգտագործելով ծրագրերի կազմման օրինակելի ձևը, ինչպես նաև ներկայացնելով ծրագրերի ֆինանսավորման աղբյուրները (համայնքի բյուջե, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, դոնոր կազմակերպություններ, այլ) և դրանց մոտավոր արժեքներն՝ ըստ գալիք հինգ տարիների:
ՀԶՀԾ-ի 6-րդ բաժնում ներկայացվում է համայնքի սեփականություն համարվող շենքերի ու շինությունների, հողամասերի օտարման հնգամյա ծրագիրը՝ ըստ տարիների:
ՀԶՀԾ-ի «Եզրափակում»  բաժնում ներկայացվում են համառոտ մոտեցումներ՝ ՀԶՀԾ-ի իրականացման, մշտադիտարկման (մոնիթորինգի), վերահսկման և գնահատման, տարեկան հաշվետվությունների կազմման և քննարկման, ՀԶՀԾ-ում փոփոխությունների և (կամ) լրացումների կատարման, քննարկման և հաստատման գործընթացների վերաբերյալ:



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner