Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Ջերմուկի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 89-Ն և դեկտեմբերի 23-ի N 100-Ն որոշումների, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Գուրգեն Բաղդասարյանի հայտը (մտից՝ N 138, 2023 թվականի հունվարի 30)՝ որոշում եմ՝
1. Անհատ ձեռնարկատեր Գուրգեն Բաղդասարյանին տալ 2023 թվականի ընթացքում Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի 6-րդ փողոցի N 1/1 հասցեում գտնվող խանութում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 3):
2. Անհատ ձեռնարկատեր Գուրգեն Բաղդասարյանին պարտավորեցնել Ջերմուկի համայնքապետարանի 900365031351 և 900365031336 հաշվեհամարներին վճարելու տեղական տուրք` 7500–ական (յոթ հազար հինգ հարյուրական) դրամ՝ յուրաքանչյուր եռամսյակի համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Գուրգեն Բաղդասարյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից և տեղական տուրքի վճարման առկայությամբ՝ ուժի մեջ է մինչև ս/թ դեկտեմբերի 30-ը: