Այսօր: Հինգշաբթի, 23 Մարտի 2023թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



04 օգոստոսի 2022 թ.

ՄՈՒՇԵՂ ԱՐԱՅԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերի, 275-283-րդ, 219.1-րդ և 305-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, 53-րդ, 58-60-րդ հոդվածների,  հաշվի առնելով ՀՀ Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Ջերմուկ բաժնի պետի՝ 2022 թվականի հունիսի 28-ի N 84/1141 գրությունը և գրությամբ ներկայացված փաստական տվյալները, հիմք ընդունելով Ջերմուկ համայնքում իրավախախտումների վերաբերյալ վարչական վարույթ իրականացնող  մշտական հանձնաժողովի 2022 թվականի հուլիսի 11-ի N 2 արձանագրությունը՝       

1. Առանց թույլտվության հանրային սննդի օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների իրացում իրականացնելու, առանց թույլտվության հանրային սննդի կազմակերպման և  իրացման համար  Ջերմուկ քաղաքի բնակիչ Մուշեղ Արայի Սողոմոնյանի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նշանակել վարչական տուգանք` 100 000 (հարյուր հազար) դրամի չափով,  նույն հոդվածի 7-րդ մասի հատկանիշներով՝  80 000 (ութսուն հազար) դրամի չափով։
2. ուշեղ Արայի Սողոմոնյանը պարտավոր է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 15-օրյա ժամկետում նշանակված տուգանքի գումարը մուծել Ջերմուկի համայնքապետարանի 900365031187 հաշվեհամարին և վճարման անդորրագիրը ներկայացնել իրավախախտումների վերաբերյալ վարչական վարույթ իրականացնող  մշտական հանձնաժողովին:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ջերմուկ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մուշեղ Արայի Սողոմոնյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner