Այսօր: Կիրակի, 25 Փետրվարի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



13 հուլիսի 2022 թ.

«Գ.ՊԱՊՈՅԱՆ» ՍՊԸ-ԻՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով և համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի  6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետի՝

1. «Գ.Պապոյան» ՍՊԸ-ին (ՀՎՀՀ` 04110175) ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:Հայտնումեմ, որՋերմուկիհամայնքապետարանի(այսուհետ՝ Պատվիրատու)և«Գ.Պապոյան» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Կատարող) միջև` 28.04.2022թ-ին կնքվել է NՋՀ-ԳՀԾՁԲ-22/2.2ծածկագրով Ջերմուկի համայնքապետարանիկարիքներիհամար նախագծանախահաշվայինփաստաթղթերիմշակմանևկազմմանծառայությունների  մատուցմանպետական  գնման  պայմանագիր(այսուհետ` Պայմանագիր), որիժամկետըսահմանվածէրմինչև 28.05.2022թ.-ըներառյալ:Հաշվիառնելով «Գ.Պապոյան» ՍՊԸ-ի` 23.05.2022թ.-ի 04/2022/ԳՆ/ՋՀ/ԱԴ գրությունը և N ՋՀ-ԳՀԾՁԲ-22/2.2 ծածկագրովպայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) 7.5 և 7.8 կետերը` պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող N 1 համաձայնագրով ծառայությունների մատուցման ժամկետը երկարաձգվել է մինչև 27.06.2022թ.-ը ներառյալ:Ջերմուկի համայնքապետարանի կոմից` 28.06.2022թ.-ին «Գ.Պապոյան» ՍՊԸ-ին ուղարկված N 731 ելից գրությամբ  տրամադրվել է ևս տասնօրյա ժամկետ(որպես ողջամիտ ժամկետ) պայմանագրով ստանձնած պարտավորությունները պատշաճ կատարելու և նախագծանախահաշվային փաստաթղթերը Ջերմուկի համայնքապետարան ներկայացնելու համար:

 Վերոնշյալ ժամանակահատվածներում «Գ.Պապոյան» ՍՊԸ չի կատարել N ՋՀ-ԳՀԾՁԲ-22/2.2 ծածկագրով պայմանագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները և Ջերմուկի համայնքապետարան փաստացի չի ներկայացրել ընկերության կողմից հաստատված համապատասխան նախագծանախահաշվային փաստաթղթերը:

    Համաձայն Ջերմուկիհամայնքապետարանի  և«Գ.Պապոյան» ՍՊԸ-ի  միջև` 28.04.2022թ-ին կնքված NՋՀ-ԳՀԾՁԲ-22/2.2ծածկագրովպայմանագրի 2.1.3 կետի բ) ենթակետի` Ջերմուկիհամայնքապետարանըմիակողմանի լուծել է NՋՀ-ԳՀԾՁԲ-22/2.2ծածկագրով  պայմանգիրը, որի ծանուցումը հրապարակված է տեղեկագրում: 

 

2.Հաստատել գործընթացի վերաբերյալ տեղեկությունները համաձայն հավելվածի:

3.Սույն որոշումը կայացվելուն հաջորդող օրը այն տրամադրել լիազորված մարմնին և «Գ.Պապոյան» ՍՊԸ-ին:

4.Սույնորոշումըուժիմեջէմտնումընդունմանօրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner