Համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ և 55-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն և N 912-Ն որոշումների, հաշվի առնելով Ջերմուկ քաղաքի բնակիչ Արևիկ Սերյոժայի Ավագյանի դիմումը (մտից՝ 2023 թվականի նոյեմբերի 27-ի N 2011)՝ որոշում եմ՝
1. Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի 10-րդ փողոցի վրա գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 19,6 քառակուսի մետր մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 19,6 քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 19,78 քմ) ավտոտնակի մասը (այսուհետ՝ շինություն) համարել Ջերմուկ համայնքի սեփականությունը և ճանաչել օրինական․ ՀՀ Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 2023MAN45J:
2. Ընդունել ի գիտություն, որ`
ա) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
բ) շինությունը, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի և համայնքին փոխանցված հողերի ցանկի, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում.
գ) շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Հաստատել սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված շինության և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագծերը:
4. Սույն որոշման 1-ին կետում նշված շինությանը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասին տրամադրել հետևյալ հասցեն`
Ջերմուկ համայնք, ք. Ջերմուկ, Ձախափնյակ թաղամաս, 10-րդ փողոց N 11/1:
5. Սույն որոշումից ծագող իրավունքի պետական գրանցման օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկություն ներկայացնել ինքնակամ կառույցն իրականացրած Ջերմուկ քաղաքի բնակիչ Արևիկ Սերյոժայի Ավագյանին` սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված շինությունը և համապատասխան հողամասը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) ձեռք բերելու մասին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։