Այսօր: Կիրակի, 26 Մայիսի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



14 փետրվարի 2022 թ.

ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԱՅԴ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 18.01.2018 ԹՎԱԿԱՆԻ N 3-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի  «Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների օրինակելի աշխատակարգերը հաստատելու մասին»  N 12-Ն հրամանով,  հիմք ընդունելով Վայոց ձորի մարզպետի 2022 թվականի հունվարի 17-ի  N 01 /08.2/0298  գրությունը և Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 10-ի «Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմի և Ջերմուկ համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 10-ի N 59-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»  N 19-Ա որոշումը՝

1.Հաստատել  Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի անհատական կազմը`

  հանձնաժողովի նախագահ`  Արսենյան Վահագն Աշոտի - Ջերմուկ համայնքի ղեկավար ( ի պաշտոնե)

  հանձնաժողովի անդամներ` Հովհաննիսյան Վարդան Վիկտորի - Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով                                                                                                        վարչության պետի տեղակալ

                                           Մաղաքյան Նարինե Հենրիկի -  Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ

                                           Հախվերդյան Ռուզաննա Արարատի - Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-
                                                  տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի գլխավոր մասնագետ
 

                                           Մնացականյան Արկադի Ալբերտի - Ջերմուկ համայնքի ավագանու անդամ

                                           Սարգսյան Լուսիկ Ժորայի - Ջերմուկ համայնքի ավագանու անդամ

                                           Համբարձումյան Մխիթար Սամվելի -Ջերմուկ համայնքի ավագանու անդամ

2. Հաստատել Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգերը՝ համաձայն հավելված N 1-ի և հավելված N 2-ի։

3. Մրցութային       հանձնաժողովի       աշխատանքների      տեխնիկական       սպասարկումն իրականացնող լիազորված անձ նշանակել համայնքապետարանի աշխատակազմի   առաջատար մասնագետ (պաշտոնի ծածկագիր՝ 3.1-7) Սաթնիկ Կարապետյանին: 

4. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան ուժը կորցրած ճանաչել Ջերմուկի քաղաքային համայնքի ղեկավարի 2009 թվականի մայիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքի ղեկավարի աշխատակազմում համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման նոր հանձնաժողովներ կազմավորելու, այդ հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու և հանձնաժողովների նիստերի տեխնիկական սպասարկման համար լիազորված անձ նշանակելու մասին» N27-Ա և Ջերմուկ համայնքի ղեկավարի 2017 թվականի փետրվարի 16-ի «Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու և Ջերմուկի համայնքի ղեկավարի 07.08.2013 թվականի N 88-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 15-Ա որոշումները: 

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Գոհար Թադևոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner