«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածին համապատասխան, հիմք ընդունելով հողամասերն աճուրդով վաճառելու մասին Ջերմուկի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի 2021 թվականի հոկտեմբերի 1-ի N 43 արձանագրությունը՝
1. Հաստատել գյուղատնտեսական գործունեության նպատակով 2021 թվականի հոկտեմբերի 1-ին կայացած Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող 10-016-0209-0048 կադաստրային ծածկագրով հողամասի, մակերեսը՝ 2,68397 (երկու ամբողջ վաթսունութ հազար երեք հարյուր իննսունյոթ հարյուրհազարերորդական) հա, օտարման աճուրդի արդյունքները և հիմք ընդունելով հողամասն աճուրդով վաճառելու մասին Ջերմուկի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի 2021 թվականի հոկտեմբերի 1-ի N 43 արձանագրությունը` N 2 լոտով աճուրդի հանված 10-016-0209-0048 կադաստրային ծածկագրով հողամասը 241 500 (երկու հարյուր քառասունմեկ հազար հինգ հարյուր) դրամով վաճառել աճուրդում առավելագույն գին առաջարկած գնորդ Արտակ Արամայիսի Եղոյանին:
2. Սույն որոշման առաջին կետում նշված գումարի վճարման հաշվեհամարն է՝ 900365031625։
3. Արտակ Արամայիսի Եղոյանի հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասի առուվաճառքի պայմանագիր:
4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի ստորաբաժանման կողմից:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: