ՀԱՐԳԵԼԻ՛ ԲՆԱԿԻՉՆԵՐ
Հրավիրում ենք ձեզ մասնակցելու Ջերմուկ համայնքի 2022 թվականի բյուջետային գործընթացին՝ բաց և կառուցողական հանրային քննարկմամբ` համայնքի հրատապ կարիքները, առաջնահերթ հիմնախնդիրները վերհանելու և դրանց լուծման համար առաջիկա տարվա բյուջեում անհրաժեշտ ֆինանսական միջոցներ պլանավորելու նպատակով:
Հանրային քննարկումը համայնքի բնակիչների և ՏԻՄ-երի միջև համագործակցության մի ձև է, որը հնարավորություն է տալիս կառուցել ՏԻՄ-երի գործունեությունը` բնակիչների իրական կարիքներին համապատասխան: Ըստ այդմ՝ համայնքապետարանի աշխատակազմն ակնկալում է համայնքի բնակչության, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի սուբյեկտների, համայնքի կազմի մեջ մտնող գյուղական բնակավայրերի վարչական և համայնքային բյուջետային հիմնարկների ղեկավարների շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը բյուջետային գործընթացին, որի արդյունքում կկազմվի համայնքի 2022 թվականի բյուջեի նախագծը:
Խնդրում ենք ներկայացնել առաջարկություններ:
Գրավոր առաջարկությունները կարող եք ներկայացնել նաև համայնքապետարանի աշխատակազմին` հետևյալ հասցեով. ք. Ջերմուկ Մյասնիկյան 8, Քաղաքացիների սպասարկման գրասենյակ:
Ակնկալում ենք ակտիվ քննարկում
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Ձեր կարծիքները, առաջարկությունները և գաղափարները կարող եք ներկայացնել ստորև
