Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 118-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 ապրիլի 2024 թվականի N 118-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՋԻՎԱՆՈՒ ՓՈՂՈՑԻ 1-ԻՆ ՓԱԿՈՒՂՈՒ N 5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԼՅՈՒԴՎԻԳ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման ու տնօրինման մասին» N 912-Ն որոշման 34.2-րդ, 35-րդ և 36-րդ կետերի պահանջները, Ջերմուկ համայն­քի ավա­գա­­­նու 2021 թվականի մայիսի 20-ի N 42-Ա որոշումը, հաշվի առնելով Լյուդվիգ Ասատրյանի դիմումը (մտից՝ 2024 թվականի ապրիլի 30-ի N 742որոշում եմ՝    

1․Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2024 թվականի մարտի 6-ի N 06032024-10-0023 վկայական) Ջերմուկ քաղաքի Ջիվանու փողոցի 1-ին փակուղու N 5 հասցեում գտնվող 30,36 քմ արտաքին և 20 քմ ներքին մակերեսով բնակելի տունը անորոշ ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրել Ջերմուկ քաղաքի բնակիչ Լյուդվիգ Ասատրյանին:

2․ Վարձավճարի տարեկան չափը սահմանել 2200 (երկու հազար երկու հարյուր) դրամ:

3․ Սահմանել, որ

 ա/ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Լյուդվիգ Ասատրյանի կողմից,

 բ/ գույքի թե՛ ընթացիկ, թե՛ հիմնական վերանորոգման պարտավորությունները և ծախսերը կրում է վարձակալը,

 գ/ երրորդ անձին ենթավարձակալության տրամադրումը չի թույլատրվում առանց վարձատուի լրացուցիչ համաձայնության,

 դ/ վարձավճարը վճարվում է ամսական պարբերականությամբ․ յուրաքանչյուր ամսվա վարձավճարը վճարվում է ընթացիկ ամսվան հաջորդող հինգ օրվա ընթացքում։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լյուդվիգ Ասատրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner