Հարգելի համայնքի բնակիչներ և ՀՀ քաղաքացիներ.
Ներկայացնում ենք Ջերմուկ համայնքի 2022-2026 թթ. զարգացման հնգամյա ծրագիրը՝ կապիտալ վերանորոգման, հիմնանորոգման և նոր ակտիվների ձեռք բերման հետ կապված միջոցառումներն ու ծրագրերը ըստ գործառնական ոլորտների:
Ակնկալում են Ձեր ակտիվ մասնակցությունը՝ նշելով թե որ ծրագիրն եք նախընտրում որ ժամանակահատվածում իրականացնել: Քննարկմանը կարող եք մասնակցել հետևյալ հղումով:
Ձեր կողմից առաջարկվող ծրագրերն ու միջոցառումները, որոնք ներառված չեն համայնքի զարգացման հնգամյա ծրագրում, կարող եք նշել կարծիքներ դաշտում՝ հիմնավորելով նրանց կատարման անհրաժեշտությունն ու կարևորությունը: Վերջիններս կընդունվեն հանրային քննարկման արդյունքում և համայնքի բյուջեի միջոցների առկայության դեպքում:
Առաջարկություններն ու կարծիքները ներկայացնել մինչև ս/թ դեկտեմբեր 30-ը, եթե կլինեն գրավոր առաջարկություններ, ներկայացնել համայնքի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժին՝ հետևյալ հասցեով. ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8:
Ակնկալում ենք ակտիվ քննարկում
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Ձեր կարծիքները, առաջարկությունները և գաղափարները կարող եք ներկայացնել ստորև
