Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Ջերմուկի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 89-Ն և 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N 98-Ն որոշումների, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Գուրգեն Գագիկի Բաղդասարյանի հայտը (մտից՝ N 306, 2024 թվականի փետրվարի 20)՝ որոշում եմ՝
1. Անհատ ձեռնարկատեր Գուրգեն Գագիկի Բաղդասարյանին տալ 2024 թվականի ընթացքում Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի 6-րդ փողոցի N 1/1 հասցեում գտնվող խանութում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 23):
2. Անհատ ձեռնարկատեր Գուրգեն Գագիկի Բաղդասարյանին պարտավորեցնել Ջերմուկի համայնքապետարանի 900365031351 և 900365031336 հաշվեհամարներին վճարելու տեղական տուրք` 7500–ական (յոթ հազար հինգ հարյուրական) դրամ՝ յուրաքանչյուր եռամսյակի համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Գուրգեն Գագիկի Բաղդասարյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից և տեղական տուրքի վճարման առկայությամբ՝ ուժի մեջ է մինչև ս/թ դեկտեմբերի 31-ը: