Այսօր: Հինգշաբթի, 3 Հոկտեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 28-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 101-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածով, «Հանրային ծառայության մասին»  օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետին համապատաասխան և հաշվի առնելով ՀՀ Վայոց ձորի մարզպետի ս/թ մարտի 7-ի N 01/08.2/1648-2024 գրությունը՝ 

1․ Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Ջերմուկ համայնքի ղեկավարի վարձատրության չափը որոշելու, Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 24-ի N 15-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 101-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման Հավելված 2-ում՝ 

ա․ 8-րդ տողի «Հաստիքային միավորները» սյունակում «4» թիվը փոխարինել «5» թվով, «Ընդամենը աշխատավարձ (դրամ)» սյունակում՝ «1133000» թիվը փոխարինել «1416250» թվով,

բ․ «Աշխատակազմ (համայնքային ծառայության պաշտոններ)» և «Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման  և հավաքագրման  բաժին» հատվածներն ամփոփող «Ընդամենը» տողի «18» թիվը փոխարինել «19» թվով, «4369200» թիվը փոխարինել «4652450» թվով,

գ․ 20-րդ տողը հանել, «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂՆԵՐ» հատվածն ամփոփող «Ընդամենը» տողի «2» թիվը փոխարինել «1» թվով, «380800» թիվը փոխարինել «119000» թվով,

դ․ «Ընդամենը/աշխատակազմ» տողում «5945050» թիվը փոխարինել «5966500» թվով, «8434732» թիվը փոխարինել «8456182» թվով,

2) որոշման Հավելված 1-ում՝

ա․ «Աշխատակազմ՝ 12» արտահայտության մեջ «12» թիվը փոխարինել «13» թվով

բ․ «Քաղաքացիական աշխատանք կատարողներ-3» արտահայտության մեջ «3» թիվը փոխարինել «2» թվով։

2․ Դիմել  Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի փետրվարի 3-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» N 173-Ա հրամանով հաստատված անվանացանկում հետևյալ լրացումը կատարելու համար․ անվանացանկի համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի երրորդ ենթախումբը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ կետով՝ «7․ աշխատակազմի գլխավոր մասնագետ»։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությանը օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից և  տարածվում է սույն որոշման 2-րդ կետում նշված անվանացանկում լրացում կատարելու մասին նախարարի հրամանի ընդունման օրվանիից հետո ծագած հարաբերությունների վրա։

 


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner