Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 112-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 ապրիլի 2024 թվականի N 112-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՐԹՈՒՂԻՆ, ՉՎԱՑՈՒՑԱԿԸ, ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՔՍՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 44-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 03-ի N 1994-Ն որոշմամբ հաստատված կարգի՝ որոշում եմ՝

1. Հաստատել Ջերմուկ համայնքի ներհամայնքային միկրոավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղին՝ համաձայն հավելված 1-ի։
2. Հաստատել Ջերմուկ համայնքի ներհամայնքային երթուղու չվացուցակը՝ համաձայն հավելված 2-ի։
3. Հաստատել Ջերմուկ համայնքի ներհամայնքային երթուղու մրցույթի անցկացման ժամանակացույցը՝ համաձայն հավելված 3-ի։
4. Հաստատել Ջերմուկ համայնքի ներհամայնքային երթուղու մրցույթի հայտարարության տեքստը՝ համաձայն հավելված  4-ի։
5. Հանձնարարել մրցութային հանձնաժողովին՝ կազմակերպել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(25.54 Կբ)
(16.51 Կբ)
(17.83 Կբ)
(18.64 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner