Ղեկավարվելով Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 21-ի «Ջերմուկ համայնքի «Համայնքային տնտեսություն» և «Ջերմուկ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպելու և «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 38-Ա որոշման 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-66–րդ հոդվածներով՝ որոշում եմ՝
1․ Հաստատել Ջերմուկ համայնքի «Համայնքային տնտեսություն» համայնքին ոչ առևտրային կազմակերպության գույքի, այւլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտջատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ՝ վիճարկվող) պարտավորությունները «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» համայնքին ոչ առևտրային կազմակերպությանը փոխանցելու ակտը՝ համաձայն հավելված 1-ի։
2․ Հաստատել «Ջերմուկ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքին ոչ առևտրային կազմակերպության գույքի, այւլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտջատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ՝ վիճարկվող) պարտավորությունները «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» համայնքին ոչ առևտրային կազմակերպությանը փոխանցելու ակտը՝ համաձայն հավելված 2-ի։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից։