«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա, հիմք ընդունելով ՀՀ Վայոց ձորի մարզպետի՝ ս/թ փետրվարի 16-ի N N 01/15/1161-2024 գրությունը՝ որոշում եմ՝
1. Ջերմուկ համայնքի ղեկավարի 2024 թվականի հունվարի 5-ի «Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող 10-016-0293-0006 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձակալության իրավունքի տրամադրման՝ 2024 թվականի հունվարի 5-ի մրցույթի արդյունքները հաստատելու մասին» N 3-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման նախաբանում՝ «հոկտեմբերի 31» ամսաթիվը փոխարինել «փետրվարի 24» ամսաթվով, իսկ «84» թիվը «19» ամսաթվով,
2) որոշման 1-ին կետում՝ «համայնքային» բառը փոխարինել «պետական» բառով:2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: