2025 թվականի մայիսի 13-ին կայացած ավագանու նիստի ընթացքում հաստատվեց Ջերմուկ համայնքի 2025 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման հաշվետվությունը։
Ընդունվեց նաև որոշում՝ Ջերմուկ քաղաքում ավտոկայանատեղի կազմակերպելու վերաբերյալ։
Բոլոր նիստերն ուղիղ հեռարձակմամբ կարող եք դիտել մեր պաշտոնական կայքում տեղադրված հղումով, կամ դիտել հետո՝ յութուբի ալիքում։
Նիստում ներկայացված՝ Ջերմուկ համայնքի 2025 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման հաշվետվությանը կարող եք ծանթոանալ անցնելով հղումով։