Շնորհավորում եմ բոլոր բուժաշխատողներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ։
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն բուժաշխատողներին, ովքեր բարձր պահելով մասնագիտության պատիվը, անմնացորդ նվիրումով են կատարում իրենց կարևոր առաքելությունը։
Առանձնահատուկ շնորհավորում եմ ռազմական բժիշկներին, ովքեր մեր երկրի սահմանը պահող հայ զինվորի առողջության մասին հոգ են տանում թե՛ խաղաղ պայմաններում, թե՛ պատերազմական իրավիճակներում։
Մաղթում եմ ձեզ անսպառ ուժ, առողջություն, արգասաբեր աշխատանք ու նոր մասնագիտական ձեռքբերումներ։
Թող ձեր նվիրումը գնահատված լինի` միշտ։