|
06.10.25
«IMR» մարքեթինգային հետազոտական ընկերությունը փնտրում է սպասարկման որակի գնահատմամբ հետաքրքրված անձանց
|
Հարգելի ջերմուկցիներ, «IMR» մարքեթինգային հետազոտական ընկերությունը փնտրում է սպասարկման որակի գնահատմամբ հետաքրքրված անձանց։ Գրաֆիկը` ճկուն։ Աշխատանաքը համատեղելի է գրեթե ցանկացած զբաղվածության դեպքում: «IMR» ընկերությունն արդեն 15 տարուց ավել իրականացնում է գործունեություն` ուղղված Հայաստանի մարզերում, քաղաքներում և գյուղերում աշխատաշուկայի զարգացմանն ու սպասարկման ոլորտի որակի բարձրացմանը։ Ընկերությունը պատրաստ է տրամադրել աշխատանք, որին կարող են դիմել 18 տարին լրացած անձինք։ Աշխատանքը կորդինացվելու է հեռահար։Աշխատանքն իրականացվելու է սպասարկման ոլորտի որակի գնահատման ուղղությամբ, ինչը կարող է դրական ազդեցություն ունենալ ...
Մանրամասն |
|
03.10.25
✅"Կեչուտ բնակավայրի խմելու ջրի ցանցի հիմնանորոգում" ծրագիր
|
 Ջերմուկ խոշորացված համայնքի Կեչուտ բնակավայր  Մասնակցային բյուջետավորում 2025  "Կեչուտ բնակավայրի խմելու ջրի ցանցի հիմնանորոգում" ծրագիր --------------------------------------------------------------- Իրականացվում է խմելու ջրի հիմնական խողովակաշարերի փոխարինում՝ ինչը կապահովի բնակիչներին անվտանգ և կայուն ջրամատակարարում:  Նպատակներ․  Կրճատել ջրի կորուստները և ապահովել բնակիչներին որակյալ և անխափան ջրամատակարարում  Բարելավել համայնքի ենթակառուցվածքային պայմանները  Ապահովել ցանցի երկարակեցությունն ու արդյունավետ կառավարումը  Հիմնական աշխատանքներ․  Հին, մաշված խողովակաշարի ապամոնտաժում  Նոր, բարձր դիմացկունության խողովակների տեղադրում:
|
|
02.10.25
ԱՐԶՆԻ օդանավակայանում տեղի կունենա Ավիամոդելային երրորդ փառատոնը
|
ՀՀ ԿԳՄՍՆ նախաձեռնությամբ և ՀՀ ՊՆ աջակցությամբ հոկտեմբերի 5-ին ժամը 12:00 ԱՐԶՆԻ օդանավակայանում տեղի կունենա Ավիամոդելային երրորդ փառատոնը:Փառատոնն իրենից ներկայացնում է երկու հարթակ՝ թռիչքուղի և ցուցադրական:Թռիչքուղու հարթակում իրենց մոդելներով թռիչքներ են իրականացնում նախ պրոֆեսիոնալ և սիրողական ավիամոդելիստները, ապա՝ Հայաստանում գործող խմբերն ու ԲՈՒՀ-երի և այլ լաբորատորիաները:Ցուցադրական հարթակում իրենց պատրաստի մոդելներով կամ ձեռքբերումներով են ներկայանում ինչպես անհատ ավիամոդելիստները, այնպես էլ՝ Հայաստանում գործող խմբերն ու ԲՈՒՀ-երի և այլ լաբորատորիաները:Փառատոնն իր ձևաչափով միակն է Հայաստանում, որը համախմբում է ոլորտի մասնագիտական ներուժին՝ փորձի փոխանակման, ցուցադրական թռիչքների և պատրաստված ...
Մանրամասն |
|
01.10.25
ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
|
ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը տեղեկացնում է՝ հոկտեմբերի 28-ին Ջերմուկ քաղաքում և նշված բնակավայրերի հանրակրթական դպրոցներում ժամը 10:00-ից 14:00 ընկած ժամանակահատվածում կանցկացվեն "Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում" թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:
|
|
29.09.25
Հարգանքի տուրք` ի հիշատակ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների
|
Հարգանքի տուրք` ի հիշատակ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների (քաղաքային պանթեոնում ու զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանում)։
|
|
25.09.25
Խելացի և կայուն քաղաքների նախագծման «Municipalika 2026» ցուցահանդես
|
2026թ. փետրվարի 16-18-ը Նյու Դելիի «Bharat Mandapam» համալիրում կայանալու է Հնդկաստանի առևտրի խթանման կազմակերպության կողմից կազմակերպվող անվտանգ, խելացի և կայուն քաղաքների նախագծման «Municipalika 2026» ցուցահանդեսը (https://www.municipalika.com/), որի ընթացքում առավել քան 500 քաղաքների 3 հազար պատվիրակների և առևտրի 10 հազարից ավել ներկայացուցիչների համար ցուցադրվելու են քաղաքների նախագծման առաջադեմ տեխնոլոգիաներ և տարբեր լուծումներ՝ խթանելով Հնդկաստանի պետական և մասնավոր հատվածի հետ գործընկերության հաստատմանը։«Municipalika 2026» ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելու են նաև «Capex 2026» ցուցահանդեսը, որին ներկայացվելու են առաջադեմ շինարարական տեխնոլոգիաներ, ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |