Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 5-րդ կետերի, Ջերմուկի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 89-Ն և 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N 98-Ն որոշումների, հիմք ընդունելով «Ջերսան» ՍՊ ընկերության տնօրեն Գագիկ Ստեփանյանի հայտերը (մտից N 639, 2023 թվականի ապրիլի 10)՝ որոշում եմ՝
1. «Ջերսան» ՍՊ ընկերությանը 2024 թվականի ընթացքում տալ Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի N 7/5 հասցեում գտնվող հյուրանոցում բաղնիքի (սաունայի)` ժամը 24:00-ից հետո աշխատելու և ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություններ (Թույլտվություններ N 39 և 40):
2. «Ջերսան» ՍՊ ընկերությանը պարտավորեցնել Ջերմուկի համայնքապետարանի 900365031435 և 900365031336 հաշվեհամարներին վճարելու տեղական տուրքեր` 195 000 (հարյուր իննսունհինգ հազար) դրամ և 75 000 (յոթանասունհինգ հազար) դրամ՝ յուրաքանչյուր եռամսյակի համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ջերսան» ՍՊ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից և ուժի մեջ է մինչև ս/թ դեկտեմբերի 31-ը: