Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 23.1-ին կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի, Ջերմուկի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 89-Ն և 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N 98-Ն որոշումների, հիմք ընդունելով «Ջերմուկ հոթել» ՍՊ ընկերության տնօրեն Կարեն Մուրադյանի դիմում-հայտը (մտից` N 559, 2024 թվականի մարտի 29)՝ որոշում եմ՝
1. «Ջերմուկ հոթել» ՍՊ ընկերությանը տալ 2024 թվականի ընթացքում Ջերմուկ համայնքի անվանումը ֆիրմային անվանման մեջ օգտագործելու թույլտվություն (Թույլտվություն N 38):
2. «Ջերմուկ հոթել» ՍՊ ընկերությունը պարտավոր է Ջերմուկի համայնքապետարանի 900365031716 հաշվեհամարին վճարել տարեկան 75 000 (յոթանասունհինգ հազար) դրամ տեղական տուրք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ջերմուկ հոթել» ՍՊ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: