Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 48-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ի կետի 5-րդ ենթակետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով,  «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ կետով 

1.  Հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի 2017 թվականի ապրիլի 19-ի N 01.1/03.21/2715-17 գրությունը՝ Ջերմուկ համայնքի ավագանու  2017 թվականի հունվարի  16-ի N 18-Ն որոշմամբ հաստատված համայնքի  2017 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունը՝

          Ջերմուկ համայնքի 2017 թվականի բյուջեով նախատեսված վարչական մասի պահուստային ֆոնդից վարչական բյուջեի 2% չափով ՝ 7.672.500 (յոթ միլիոն վեց հարյուր յոթանասուներկու հազար հինգ հարյուր)  ՀՀ դրամ հատկացնել «Պաշտպանություն» (բաժին 02, խումբ 05, դաս 01) գործառնական դասակարգմամբ`900362000060 հ/հ  ծախսային նախահաշվի «4841-Բնական աղետներից առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» տնտեսագիտական հոդվածին՝ Ջերմուկ համայնքում աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված  կանխարգելիչ բնույթ կրող միջոցառումների ֆինանսավորման համար:

2. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թվականի ապրիլի 27 N 446-Ն որոշումն առ այն, որ Ջերմուկ համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների և մուտքերի վերանորոգման, փողոցների ջրահեռացման ցանցի վերականգնման և ասֆալտապատման, բակերի բարեկարգման, խաղահրապարակների կառուցման ու վերակառուցման, ինչպես նաև համայնքի զբոսայգու բարեկարգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին 2017 թվականի առաջին կիսամյակում հատկացվել է  40,000.0 հազ. դրամ ՝ 2017 թվականի Ջերմուկի համայնքի բյուջեի եկամտային մասը «38-01-00-պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով  սուբվենցիա»  և ծախսային մասը՝   «06-01-01-51- բնակարանային շինարարություն» , «05-02-01-51-կեղտաջրերի հեռացում» , «04-05-01-51-ճանապարհային տրանսպորտ», «06-02-01-51- համայնքների զարգացում» , «08-02-04-51- այլ մշակույթային կազմակերպություններ»  գործառնական դասակարգումներով, համապատասխանաբար ավելացնել 40000.0 հազար ՀՀ դրամ:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով կատարված փոփոխությունների արդյունքում  Ջերմուկ համայնքի բյուջեն և եկամտային և ծախսային մասերով կազմում է 691102.0 հազար ՀՀ դրամ, որից՝

            վարչական բյուջե՝ 383624.5 հազար ՀՀ դրամ,

            ֆոնդային բյուջե՝ 307477.5 հազար ՀՀ դրամ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակման  օրվան հաջորդող տասներորդ օրը :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner