Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Խորհրդակցություն N 3
 
Համար 3Ամսաթիվ 16/03/2020 08:00
Վարող ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՍԱՄՎԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ՀԱՅԿ ԴԱՎԹՅԱՆ, ԱՐՍԵՆ ԳԱՌՆԻԿՅԱՆ, ԱՐՄԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ, ՍՄԲԱՏ ՊԱՊՈՅԱՆ, ՊԱՎԼԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՏեսակԱՐՏԱՀԵՐԹՆկարագրություն *Ստեղծված իրավիճակի/կորոնավիրուսի/ հետ կապված խորհրդակցություն
Բովանդակություն *

Ստեղծված իրավիճակի հետ կապված խորհրդակցություն է անցկացվել Ջերմուկի համայնքապետարանում.
Հանձնարարականներ են տրվել.
1. Ջերմուկի կոմունալ սպասարկման բաժնին՝ ամեն օր ախտահանել ըմպելասրահի տարածքը, կանգառները և մյուս մարդաշատ վայրերը:
2. Տեղեկացնել մասնավոր տրանսպորտային միջոցների սեփականատերերին՝ ախտահանել փոխադրամիջոցները ամեն օր:
3. Ժամանակավորապես դադարեցնել Ջերմուկի ճոպանուղու աշխատանքները և ախտահանել նստարաններն ու մյուս անհրաժեշտ տարածքները.
4. Բնակիչներին հայտարարել՝ չստեղծել կուտակումներ փողոցներում և հետաձգել հանրային միջոցառումները:
5. Համայնքապետարանի աշխատակազմին տրամադրել բժշկական դիմակներ և անհրաժեշտ պարագաներ:
6. Կատարել Վայոց ձորի մարզպետի հանձնարարականը՝

Հաշվի առնելով աշխարհում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված լարված համաճարակային իրավիճակը և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված հիվանդության փոխանցման մեխանիզմը, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) բնորոշ ախտանշաններով (տենդ, հազ, դժվարացած շնչառություն) անձանցից՝ հիմնականում օդակաթիլային է, ինչպես նաև ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուսումնսասիրությունների արդյունքների՝ հարուցիչները կարող են որոշ ժամանակահատվածում իրենց կենսունակությունը պահպանել արտաքին մակերեսների վրա, հետևաբար առաջարկում եմ.
1. Ապահովել կոշտ մակերեսների պարբերաբար խոնավ մաքրումը՝ հաջորդիվ ախտահանումը:
2. Աշխատավայրում, տեսանելի վայրերում, ապահովել ձեռքերի ախտահանիչ նյութեր և հնարավորության դեպքում նաև սարքեր:
3. Հնարավորության սահմաններում բացառել սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով աշխատակիցների / անձանց մուտքը:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner