Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 7-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՆԴԵՎԱԶ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 27-րդ կետով  և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության  Կառավարության 12.06.2014թ. «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի շրջանակներում «Հրազդան ՋԷԿ-ը Շինուհայր ենթակայանին միացնող 220 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի վերակառուցման մասինԼ» N599-Ն որոշման պահանջները.

1.Վայոց ձորի մարզի  Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի տարածքում գտնվող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»  փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության 10-016-0228-0083, 10-016-0228-0085 և 10-016-0229-0049 կադաստրային ծածկագրերով  774 քմ ընդհանուր մակերեսով վարելահողը  փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ ՎԶՄԲ կողմից ֆինանսավորվող «էլեկտրակառավարման հուսալիություն» ծրագրի շրջանակներում իրականացվող Հրազդան ՋԷԿ–ը  Շինուհայր  ենթակայանին միացնող 220 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի վերակառուցման համար նախատեսված բարձրավոլտ էլեկտրական հենասյուների կառուցման ու սպասարկման համար:

2. Խնդրել  Վայոց Ձորի մարզպետին  սույն որոշումը ներկայացնելու ՀՀ Կառավարության   քննարկմանը:

         3 . Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner