Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Ջերմուկ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 24-ի N 79-Ն որոշման, հիմք ընդունելով «Գնդեվանք» ՍՊ ընկերության տնօրեն Ռ. Կոստանյանի հայտը (մտից՝ N 13, 2021 թվականի հունվարի 12)՝
1. «Գնդեվանք» ՍՊ ընկերությանը 2021 թվականի ընթացքում տալ Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոց N 24 հասցեում գտնվող ռեստորանում, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն (Թույլտվություն N 1):
2. «Գնդեվանք» ՍՊ ընկերությանը պարտավորեցնել Ջերմուկի համայնքապետարանի 900365031435 հաշվեհամարին գործունեության ընթացքի յուրաքանչյուր եռամսյակի համար վճարելու տեղական տուրք` 15 000 (տասնհինգ հազար) դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Գնդեվանք» ՍՊ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից և ուժի մեջ է մինչև ս/թ դեկտեմբերի 31-ը: