Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի, Ջերմուկի համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 24-ի N 79-Ն որոշման, հաշվի առնելով «Գնդեվանք» ՍՊ ընկերության տնօրեն Ռ․ Կոստանյանի հայտը (մտից՝ 14, 2021 թվականի հունվարի 12)
1. Թույլատրել «Գնդեվանք» ՍՊ ընկերությանը տեղադրելու արտաքին գովազդ (Թույլտվություն N 1):
2. «Գնդեվանք» ՍՊ ընկերությունը պարտավոր է Ջերմուկի համայնքապետարանի 900365031484 հաշվեհամարին յուրաքանչյուր ամիս մուծել 1 125 (հազար հարյուր քսանհինգ) դրամ տեղական տուրք 1 քմ-ի համար` արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Գնդեվանք» ՍՊ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: