Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 69-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 նոյեմբերի 2020 թվականի N 69-Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԱՅԴ ԼՐԱՑՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ և 42-րդ կետերով, 30-րդ հոդվածի 2-րդ մասով, «Համայնքային կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ  մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին  մասի 1-ին կետով և 3-րդ մասով՝

1․ «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրության (այսուհետ՝ կանոնադրություն) մեջ կատարել հետևյալ լրացումները՝

ա/ 22-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ ենթակետով՝

 «11)  համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարն (հրամանատարն) է․ պայմանական բրիգադի ղեկավարումն իրականացնում է աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն:»,

բ/ 21-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ ենթակետով՝

«8) բնակավայրի աշխարհազորային պայմանական գումարտակի ղեկավարն (հրամանատարն) է․ պայմանական գումարտակի ղեկավարումն իրականացնում է աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն:»,

գ/ 23-րդ կետում «տեղակալը» բառից հետո ավելացնել «(տեղակալներից մեկը)» բառերը։

3․ Կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ ամբողջ տեքստի մեջ «վարչական ներկայացուցիչ»  բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «վարչական ղեկավար» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

4․ Հաստատել  կանոնադրության լրացումներն ու փոփոխություները:

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից` անմիջապես։


Կողմ -6

ԲՈՒՆԻԱԹՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԱՐԵԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1,014.76 Կբ)
(629.41 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner