Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Ջերմուկի համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 24-ի N 79-Ն որոշման, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Վ. Մանուկյանի հայտը (մտից՝ N 13, 2021 թվականի հունվարի 12)՝
1. Վահե Մանուկյանին 2021 թվականի ընթացքում տալ Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոց N 21 հասցեում գտնվող ռեստորանում, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն (Թույլտվություն N 3):
2. Վահե Մանուկյանին պարտավորեցնել Ջերմուկի համայնքապետարանի 900365031435 հաշվեհամարին գործունեության ընթացքի յուրաքանչյուր եռամսյակի համար վճարելու տեղական տուրք` 15 000 (տասնհինգ հազար) դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վահե Մանուկյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից և ուժի մեջ է մինչև ս/թ դեկտեմբերի 31-ը: