Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 87-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
«ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ «ԶԱՏԻԿ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՆՈՒՀ» ԵՎ «ԳՆԴԵՎԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-ՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով

1. Ջերմուկ  համայնքի սեփականություն հանդիսացող Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի 2-րդ փողոցի N 3  հասցեում գտնվող վարչական շենքը՝ 1532,43 քմ ընդհանուր մակերեսով, և դրա պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասը՝ 5929 քմ  ընդհանուր մակերեսով, ինչպես նաև Կեչուտ գյուղի 8-րդ փողոցի N 3 հասցեում գտնվող վարչական շենքի ........քմ ընդհանուր մակերեսով տարածքը, անորոշ ժամկետով և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել՝  «Ջերմուկ համայնքի ««Զատիկ» մանկապարտեզ» ՆՈՒՀ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝  նախադպրոցական կրթություն իրականացնելու նպատակով:

2. Գնդեվազ համայնքի (իրավահաջորդը՝ Ջերմուկ համայնք) սեփականություն հանդիսացողԳնդեվազ գյուղի 4-րդ փողոցի N 2 հասցեում գտնվող վարչական շենքը՝ 2373.6 քմ ընդհանուր մակերեսով, և դրա պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասը՝ 7483,7 քմ  ընդհանուր մակերեսով, անորոշ ժամկետով և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել՝  «Գնդեվազ համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝  նախադպրոցական կրթություն իրականացնելու նպատակով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner