Մանկապարտեզների տանիքների և շենքերի վերանորոգումը համայնքի հրատապ խնդիրներից են, որոնք, որպես ոլորտային առանձին ծրագիրեր, ընդգրված են համայնքի 2017-2021 թվականների զարգացման ծրագրում:
Ծրագրի իրագործման արդյունքում կունենանք
- Ձախափնյա թաղամասի մասնաշենքի 226 քմ մակերեսով բարեկարգ ձմեռային այգի՝ մասնակի վերանորոգված տանիքով, արհեստական լուսավորություն և էլեկտրական ջեռուցման համակարգ, ավազային խաղահրապարակ, խաղ-ատրակցիոններ:
- Կեչուտի մասնաշենքի 200քմ մակերեսով հիմնանորոգված տանիք, մոտ 200քմ մակերեսով 2-րդ հարկ` էներգամատակարարման, օդափոխության և ջեռուցման համակարգեր, 2-րդ հարկ բարձրացող նոր աստիճանավանդակ, գործող սանիտարական և շինարարական նորմերին ու կանոններին համապատասխան վերանորոգված մոտ 200քմ մակերեսով 1-ին հարկ:
- Գնդեվազի մասնաշենքի 297.5քմ մակերեսով հիմնանորոգված տանիք, որը կհամապատասխանի անվտանգության չափանիշներին: |